Դատարանի որոշմամբ 6-ական մլն դրամի արգելանք է դրվել փաստաբան Լուսինե Վիրաբյանի և լրագրող Նաիրի Հոխիկյանի բանկային հաշիվների և գույքային ունեցվածքի վրա։
Oragir.News-ի հետ զրույցում Հոխիկյանը պատմեց, որ իր կատարած գրառման համար Դանիել Իոաննիսյանը վիրավորել է իրեն ու մեղադրել իր քրոջ մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում Նաիրի Հոխիկյանի հայցի բավարարումից հետո Դանիել Իոաննիսյանը չի բողոքարկել դատարանի վճիռը, սակայն միաժամանակ խուսափել է կատարել այն։
Այս մասին Հոխիկյանն ու Վիրաբյանն իրենց սոցիալական էջով հայտարարություն են արել։
Այնուհետև, երբ Հարկադիր կատարման ծառայության կողմից է Դանիել Իոաննիսյանից բռնագանձվել դատարանի կողմից բավարարված գումարը, իսկ Իոաննիսյանը ստիպված է եղել իր էջում հերքում տարածել և ներողություն խնդրել։
Այնուհետև, Իոաննիսյանը դիմել է դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։
Իոաննիսյանը նաև հայց է ներկայացրել դատարան և միաժամանակ հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել 6 մլն դրամի չափով, ինչը անմիջապես բավարարվել է դատավոր Աննա Շիլաջյանի կողմից։
Հոխկյանը կարծում է, որ իր նկատմամբ հստակ ուղղորդված հետապնդում է սկսվել՝ ԲԴԽ նախագահի մակարդակով։
«Ես կարծում եմ, այս ամենը մի շղթայի մաս է, երբ ես Լապշինի գրոծով հայտնի դատական նիստերից հետո, դատարանի վճիռն արդեն եղել էր ես հայտարարություն եմ տարածում, որ դատավորը իշխանության պատվեր է կատարել և նվազագույն տղամարդկություն չի ցուցաբերել չկատարելու այդ պատվերը՝ անմիջապես դրան հաջորդում է ԲԴԽ-ի հայտարարությունը, թե դատավորը վիրավորվել է, մինչդեռ դատավորը այդ հայտարարությունից միայն 2 օր հետո է հայտարարել, որ ինքը պետք է վիրավորվի։ Ես վստահ եմ, որ սա իշխանության բարձրագույն օղակներից ուղղորդված ճնշում է, շանտաժ է իմ անձի և գործունեության նկատմամբ, նախ իմ ելքը երկրից փակեցին, հետո փողերիս վրա են արգելք դրել, հետո գույքի, էլ չգիտեմ ինչիս վրա են արգելք դնելու։ Այսպես շարունակելով այս մարդիկ փորձում են ինձ հնարավորինս ճնշման օղակի մեջ պահել, որպեսզի թույլ չտան իմ ընդդիմադիր գործունեությունը»,- եզրափակեց Հոխիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.