Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:24 22-08-2023

Հանրապետության հրապարակից նստարանները հեռացրել են

Երևանի Հանրապետության հրապարակի հարակից տարածքից նստարանները հեռացրել են։ Oragir.News-ը շրջել է տարածքով և ֆիքսել, որ հրապարակի շատրվանների տարածքում որևէ նստարան չկա։

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դրանք հեռացվել են՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով։

«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հայտնեց, որ նշված վայրում անօրինական առևտուր էր իրականացվում, ստեղծվում էր հակահիգենիկ վիճակ, ինչպես նաև անօթևանները գիշերը քնում էին այդ նստարաններին, իրենցից հետո այդտեղ հակահիգենիկ վիճակ էր ստեղծվում, ուստի որոշվել է, որ այդտեղ առհասարակ նստարաններ չլինեն, ու քաղաքացիները պոզիտիվ են ընդունել դրանց չլինելը»,-ասաց Կոստանյանը։

Հարցին՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում նման պատկերի ենք ականատես լինում, հնարավո՞ր է, որ Երևանի այլ փողոցներից ևս նստարանները հեռացվեն, Կոստանյանը ասաց․ «Ես ներկա պահին Հյուսիսային պողոտայում եմ և նման որևիցե վիճակ չեմ տեսնում։ Քանի որ ժամը 9-11-ը, երբ շատրվանները միանում էին և այդ անօրինական առևտրով զբաղվողները հայտնվում էին, իրենց համար ամենահարմար վայրը այդ նստարաններն էին»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»