Ներքին 3 տարի առաջ - 20:00 21-08-2023

Վարժանքների նպատակը մարտական դիրքերը համալրելը չէ

Պաշտպանության նախարարության կողմից քաղաքացիներին 25 օրով ուսումնական վարժանքների տանելուց հետո նրանց առաջարկում են փաստաթղթեր ստորագրել և բարձրացնում են մարտական դիրքեր՝ մարտական հերթապահության։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ սա չլսված բան է, և որ դա իր մեջ բավական մեծ ռիսկեր է պարունակում։

«Չի կարող վարժանքների մասնակիցը, եթե անգամ նախկինում ծառայել է, զորամասերում մասնակցել է մարտական հերթապահության՝ 10 օրվա ընթացքում տիրապետել այն ամենին, ինչին տարիներ առաջ տիրապետել է․ զենքին, տեղանքին։ Մյուս կողմից էլ դեռ պետք է հստակ հասկանալ, թե իր բարոյահոգեբանական, առողջական վիճակը որքանով է բավարար։

Սա շատ մեծ սխալ է, քանի որ թշնամին նույնպես այդ մասին վստահաբար գիտի։ Հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները գրանցում են, որ այդ վարժանքների մասնակիցներն են այդ դիրքերում, իսկ դա վստահաբար կարող են գրանցել, քանի որ վարժանքների մասնակիցները, ովքեր հայտնվում են դիրքերում՝ մարտական հերթապահություն իրականացնելու, իրենց մոտ հեռախոսներ կան, իսկ այդ հեռախոսները զանգահարում են, և նրանց միջոցները վստահաբար ֆիքսելու են, որ վարժանքի մասնակիցներ են այս կամ այն վայրում տեղանքի պահպանությունն իրականացնում, հետևաբար այդ տեղի պաշտպանությունն այդքան ուժեղ չի, որքան այն վայրերինը, որտեղ պայմանագրայիններ են կամ ժամկետային զինծառայողներ։ Եթե հակառակորդը պլանավորի որևէ ուղղությամբ հարձակում, ապա իր հարձակման ուղղությունների մեծ մասը լինելու այնտեղ, որտեղ վարժական հավաքների մասնակիցներն են իրականացնում մարտական հերթապահություն»,- կարծում է նա։

Նա ընդգծեց, որ վարժանքների նպատակը դիրքերը համալրելը չէ, դրանց նպատակը պահեստազորում գտնվող անձնակազմին որոշակի առումով զինական գործին ավելի մոտ պահելն է։

«Այդ վարժանքների մասնակիցները համարվում են աշխարհազորի ռեզերվ, աշխարհազորը լրացուցիչ խնդիրներ է կատարում, բայց որպեսզի աշխարահազորը զենքի տիրապետի, տեղանքին ծանոթանա, աշխարհազորին զորակոչելը նորմալ է, բայց վարժանքների դաշտում, այլ ոչ թե մարտական հերթապահության։ Կարծում եմ, որ դա անձակազմի քանակի պակասն է, բայց այդ անձնակազմի քանակը կարելի է այլ տարբերակներով համալրել, ոչ թե այս կերպ, երբ 10 օր ուսումնական վարժանքներ են անցնում ու միանգամից բարձրացնում են մարտական հերթապահության»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»