Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:00 21-08-2023

Երկու տրանս անձից սպառնալիքով 400 հազար դրամ են պահանջում․ տրանս կին

Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ օգոստոսի 21-ին, ժամը 02։40-ին, Բավրայի սահմանային անցակետում տղամարդ է հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին:

Oragir.News-ի տեղեկություններով՝ ձերբակալվածն առնչություն ունի նախօրեին այրված բնակարանում հայտնաբերված տրանս կնոջ սպանության հետ։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որոշակի վախի մթնոլորտում են ապրում։ «Մենք շոկի մեջ ենք, հիմա քննչական գործողություններ են տեղի ունենում, ես շատ մանրամասների չեմ տիրապետում։

Կարող եմ ասել, որ Ադրիանան 28 տարեկան էր, մենակ էր ապրում՝ Կողբացի փողոցի վրա։

Այսօր մենք այս դեպքի առնչությամբ հանրային հայտարարությամբ հանդես կգանք։ Բայց մինչ այդ ուզում եմ ասել, որ մեկ շաբաթ առաջ 2 տրանս անձանց շանտաժային նամակներ են եկել, որ եթե չվճարեն 400 հազար դրամ՝ իրենց ձեր տան տեղը գիտեն ու իրենց սպանելու են։ Ովքեր են, չգիտեմ, տելեգրամյան փակ պրոֆիլներով են գրում։ Նույնաբովանդակ նամակներ է գնում նաև այն տրանս կնոջը, ում հեռախոսը գողացել էին, այնուհետև ոստիկանությունը թմրանյութերի հայտնաբերման պատրվակով խուզարկություն էր արել ու առգրավվել նրա տանը հայտնաբերված 27 հազար դոլարը»։

Հարցին, թե արդյո՞ք սպանված տրանս կնոջը նույնպես նույնաբովանդակ նամակներ էր գնում՝ նա պատասխանեց, որ մանրամասներին չի տիրապետում։

«Անկեղծ ասած՝ ես չեմ կարող բնորոշում տալ՝ դա տեղի է ունեցել գենդերային հիմքով, թե ոչ, բայց որ տեղի է ունեցել տրանս կնոջ բնակարանում, այն, որ հետքեր են ուզել վերացնել՝ այրելով բնակարանը՝ ակնհայտ է։ 4 տարի առաջ նման դեպք էլի է եղել, հաճախորդը մտել էր ու ծեծել տրանս կնոջը, շքամուտքից ներքև էր գցել, տրանս կինը հրաշքով էր փրկվել, այդ գործը հիմա գտնվում է եվրոպական դատարանում, քանի որ այստեղ մենք որևէ արդյունքի չհասանք։ Չգիտեմ, արդյոք այստեղ էլ նույն իրավիճակի մասին է խոսքը, թե ոչ, բայց հաճախ, բռնարարի նման արարքը հետո հասարակությունն արդարացնում է՝ ասելով, որ հաճախորդը գնացել է նրա տուն, բայց չի իմացել, որ տղամարդ է, սա խեղաթյուրելու փորձ է»։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն