Արտաքին 3 տարի առաջ - 13:50 21-08-2023

Թուրքիայում մարդատար ավտոբուսը գլորվել է անդունդը․ կան մահացածներ և վիրավորներ

Թուրքիայի կենտրոնական Յոզղաթ նահանգում մարդատար ավտոբուսն ընթացքի ժամանակ գլորվել է դեպի անդունդը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական A Haber հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով 12 մարդ մահացել է, ևս 19-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։ Տուժած ուղևորները տեղափոխվել են Սորգուն քաղաքի պետական հիվանդանոց։

Յոզղաթի նահանգապետ Մեհմեդ Ալի Օզքանը հայտարարել է, որ վթարի պատճառները կպարզվեն հետաքննության արդյունքում։

Ավելի ուշ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտնել է, որ վթարի հետաքննությունն արդեն սկսվել է։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»