Մամուլ 3 տարի առաջ - 08:29 19-08-2023

Ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոսի պաշտոնի հետ կապված՝ անհասկանալի իրադարձություններ են տեղի ունենում` ծածուկ ազատում են հյուպատոսներին, ծածուկ` նշանակում: Մինչդեռ սա բաց ինֆորմացիա պետք է լինի: ՀՀ ԱԳՆ կայքում ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսի դիմաց, որի նստավայրը Լոս Անջելեսն է, որեւէ անուն դեռ չկա: Սակայն նշանակումն արդեն եղել է: Ի դեպ, 2021-ին Բայբուրդյանի ազատման հրամանն էլ էր գաղտնի պահվում: Նրան ազատել էին, ապա խնդրել մի քանի ամիս պաշտոնավարել, մինչեւ նոր մարդ կնշանակվի:

Հյուպատոսության կայքում վերջին տեղեկությունը թվագրված է 2021-ի հունիսի 9 եւ վերաբերում է հյուպատոսի հեռավար (թերեւս՝ հրաժեշտի) հանդիպումներին, օրինակ` Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի մեծամասնության առաջնորդ Ռեյեսի հետ: Թեեւ ԱԳՆ-ի ամենօրյա լրահոսը պարտաճանաչորեն տեղադրում են:

Լոս Անջելեսում նոր գլխավոր հյուպատոս է նշանակվել Կարեն Իսրայելյանը, ով արդեն հանդիպումներ է ունենում, օրինակ, ամերիկյան կայքերից մեկում հանդիպեցինք լուրի. «Օգոստոսի 15-ին Թեքեյան մշակութային միությունը ներկայացնող պատվիրակությունն այցելեց Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն եւ հանդիպեց նորանշանակ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանի հետ», նրան «վերջերս նշանակման կապակցությամբ շնորհավորել է ԱՄՆ-ում եւ Կանադայում TCA-ի Կենտրոնական վարչության քարտուղարի օգնական Միհրան Թումաջանը»։

Մենք տեղեկացանք, որ Կ. Իսրայելյանը դիվանագետների հին սերնդից է, աշխատել է Վաշինգտոնում, ՀՀ ԱԳՆ-ում: Համարվում է հին սերժական կադր, բայց դավանափոխ եղած: Ըստ մի աղբյուրի, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի փեսայի բարեկամն է, գուցե հենց դա է դեր խաղացել նշանակման հարցում»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»