Մամուլ 8 ամիս առաջ - 08:38 14-02-2026

Բերդերում տեղ են ազատում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Հայաստանի բանտերում նախնական կալանքի տակ պահվողների հատվածներում` մեկուսարաններում, ակտիվ բեռնաթափման աշխատանքներ են այժմ իրականացվում:

Նշենք, որ նախնական կալանքի տակ գտնվողների եւ դատապարտյալների հիմնարկները տարբեր են` անձի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո նրան այլ հիմնարկ են տեղափոխում: Մեզ ասացին, որ նախնական կալանքի հատվածները հիմա ազատում են․ դատարանները մեծ թվով որոշումներ են կայացնում՝ ոմանց դատավճիռներն են արագացնում, մյուսների նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառում, օրինակ՝ տնային կալանք, վարչական վերահսկողություն։

Տեղեկություններ կան, որ նման հրահանգ է իջեցվել, իսկ թե որն է դրա նպատակը, առայժմ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տեղ են ազատում առաջիկա ռեպրեսիաների համար:

2025 թվականին առաջին ատյանի դատարանները բավարարել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունների գերակշիռ մասը` ներկայացվել է 3 հազար 530 միջնորդություն, որից մերժվել է ընդամենը 447-ը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ