Մամուլ 3 տարի առաջ - 08:40 08-08-2023

Երևանում գծանշումների համար ծախսվել է շուրջ 607 մլն դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարբերաբար տեղեկացնում է քաղաքի այս կամ այն հատվածում տեղի ունեցող գծանշումների մասին, որոնք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին երթևեկությանը այդքան շատ չխոչընդոտելու համար:

Նախազգուշացումներին հաջորդող մի քանի օրերին էլ որոշ փողոցներում եղած վառ գծանշումները կարծես հույս են ներշնչում, թե քաղաքային իշխանությունները հավուր պատշաճի կատարում են իրենց աշխատանքը, իսկ ստեղծված ժամանակավոր անհարմարություններին կարելի է ըմբռնումով մոտենալ. հո ամեն օր գծանշում չե՞ն անում այս մարդիկ:

Գովելի է, ինչ խոսք: Սակայն սա հարցի միայն լուսավոր կողմն է: Շարժվենք առաջ: Լավագույն դեպքում՝ շաբաթներ անց, վատագույն դեպքում օրեր անց նույն փողոցներով անցնելիս կարելի է նկատել գծանշումներ թարմացնող անձանց, քաղաքապետարանի կողմից էլ՝ հերթական տեղեկությունը։ Փաստորեն, «ամե՞ն օր» գծանշում են թարմացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե որքան գումար են ծախսել ներկանյութերի վրա երկու տարվա կտրվածքով՝ 2021 թվականի օգոստոսի 1-ից առ այսօր, և ինչպես են ընտրում, թե ինչ ներկով են գծանշումներ կատարելու։ Ի պատասխան՝ մեզ ասացին, որ տրանսպորտի բնագավառում Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորությունները կարգավորված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, որի 57-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն` Երեւանի ճանապարհային գծանշումների, ինչպես նաեւ երթեւեկության նշանների եւ լուսացույցների տեղադրման միջոցով ճանապարհային երթեւեկության կարգավորումը դասվում է տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառում քաղաքապետին վերապահված պատվիրակված լիազորությունների թվին: Վերը նշված լիազորությունները Երեւանի քաղաքապետին պատվիրակվել են 2022 թվականից: 2022 թվականի հունվարից մինչ օրս Երեւան քաղաքում գծանշումների համար ծախսվել է շուրջ 607,337,063 ՀՀ դրամ:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ, որի արդյունքներով էլ իրականացվում են գծանշումների թարամացման աշխատանքներ: Հաղթող ճանաչված ընկերությունը գծանշումների թարմացումն իրականացնում է այն ներկով, որը պահանջվել է տեխնիկական բնութագրով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում