Ներքին 3 տարի առաջ - 16:08 12-07-2023

Մենք մշտապես Հայաստանի կողքին ենք. Ֆրանսիայի ԱԺ նախագահը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Այս մասին հայտնում են Ազգային Ժողովից:

«ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության` այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան` Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով եւ մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը:

Գործընկերներն արձանագրել են, որ այս հանդիպումը շարունակությունն է անկեղծ բարեկամության եւ հետեւողական գործընկերային քաղաքականության: Նրանք գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին: Ալեն Սիմոնյանը կարեւորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաեւ խորհրդարանականների հետեւողական աջակցությունը եւ Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման շուրջ: Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշել է, որ մշտապես Հայաստանի կողքին են եւ շարունակելու են ներդնել բոլոր ջանքերը:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ջերմ խոսքերի համար` հավատացնելով, որ մեր երկրին եւ հայ ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքը շոշափելի եւ կենսական նշանակության փոփոխությունների է հանգեցնում: Նա գոհունակությամբ է խոսել Ֆրանսիայի բարեկամական մոտեցման եւ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում` տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը

Ձեզ գուցե հետաքրքրի