Ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ այսօր Ադրբեջանը մեր կողքին է․ Էրդողան
copy image url

Ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ այսօր Ադրբեջանը մեր կողքին է․ Էրդողան

Արտաքին 2 տարի առաջ - 19:00 08-02-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը տեղեկացրել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։

«Ես հեռախոսով խոսել եմ եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ իմ եղբայր Իլհամը՝ իր ողջ թիմով մեր կողքին է այս աղետի ժամանակ։ Անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ողջ թիմին՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիայի իշխանությունները երկրում 7-օրյա ժամկետով սուգ են հայտարարել։