Ներքին 4 ամիս առաջ - 17:00 11-03-2026

Աննա Հակոբյանի խորհրդավոր մատանին՝ պատերազմում զոհված զույգ եղբայրների նորածին եղբոր մկրտությանը

44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրների ընտանիքում տեղի է ունեցել նրանց նորածին եղբոր մկրտության արարողությունը։

Արարողությանը ներկա է եղել Նանե Արզումանյանը, ում եղբարը նույնպես զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:

Լրագրողը ֆոյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի նախկին տիկին Աննա Հակոբյանի հետ, ով նույնպես ներկա է եղել երեխայի մկրտության արարողությանը:

Նա լուսանկարին կից գրել է. «Տիկին Աննան այն մարդկանցից է, ով միշտ եղել է իմ ցանկացած նախաձեռնության կողքին՝ իր աջակցությամբ ու վստահությամբ։ Ինձ համար նա ուժեղ կնոջ օրինակ է, ում նրբությունն ու հաստատուն ուժը իսկապես հիացմունք են առաջացնում»։

Ուշադրության է արժանի մի դետալ. Աննա Հակոբյանի լուսանկարում նրա աջ ձեռքին երևում է մի զարդ, որը ամուսնական մատանի է հիշեցնում:



Արարողությանը ներկա է եղել նաև երգիչ, դերասան Կարեն Ասլանյանը, ով դիմելով 44-օրյա պատերազմում եղբայրներ ու որդիներ կորցրած հյուրերին, նշել է՝ «Այսօր ձեր եղբայրները մեզ հետ են ու իրենք ուզում են, որ մենք քեֆ անենք...»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան