Երևան +20°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:30 10-07-2023

Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան մեր դեմ պայքարում են՝ գոտկատեղից ներքև հարվածելով․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ մեկ ամիս է գտնվում է անազատության մեջ։ Նա մեղադրվում է Բժշկական համալսարանում պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակության կազմակերպման համար:
Սակայն Աշոտյանը մեղքը չի ընդունում և նրա թիմակիցներն ու շատ այլ գործիչներ համարում են, որ նա քաղբանտարկյալ է։

Նշենք, որ մայրաքաղաքում տարածված են «Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» գրություններ և գործչի լուսանկարները։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ տեղեկացված են Արմեն Աշոտյանի անազատության մասին և վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ բնակչության ճնշող մեծամասնությունը Արմեն Աշոտյանին համարում է քաղաքական բանտարկյալ։

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի հարյուրավոր մտավորականներ՝ ազգային, քաղաքական, մշակութային, պետական գործիչներ ստորագրահավաքով էին հանդես եկել։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքացի, որը չիմանա, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և նույնիսկ նիկոլական թիմը շատ լավ հասկանում է, որ Արմեն Աշոտյանը բանտարկված է բացառապես իր քաղաքական գործունեության համար։ Եթե այս երկրի փող լվացողը Արմեն Աշոտյանն է եղել, ուրեմն այս երկիրը երեսուն տարի սուրբ է եղել։ Ծիծաղելի է՝ Արմեն Աշոտյանը փողերի լվացման մեջ։ Եթե Արմեն Աշոտյանը փողերի լվացման մեջ է, ուրեմն ես էլ Յուրի Գագարինն եմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ երկու ամիս անց Արմեն Աշոտյանին բաց կթողնե՞ն, Շարմազանովն ասաց․ «Ես գուշակ չեմ, գուշակություններ անել չեմ կարող, բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ վնգստացող դատավորների մասին գնահատականները և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե չկա այդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, հետևությունները թողնում եմ ձեզ։ Ես մի առիթով ասել եմ, մենք 2018 թվականի մայիսից սկսած, երբ Նիկոլը դարձել է վարչապետ, ամեն օր պատրաստ եկել ենք ու պատրաստ ենք, և մեր ընտանիքներն էլ։ Հասկանո՞ւմ եք, որ սա քաղաքական պայքարի մի ձև է և Նիկոլ Փաշինյանն ու իր խունտան մեր դեմ պայքարում են՝ գոտկատեղից ներքև հարվածելով և իրենց համար որևէ կարմիր գիծ չկա։ Քաղաքական գործունեություն է և Արմենն էլ էր պատրաստ, Արմենը գիտեր, որ մի օր էլ իր հետևից էին գալու, ես էլ գիտեի, որ մի օր բոլորիս հետևից էլ կարող են գալ, բայց պայքարը դրանից չի մարել, մեր բոլորիս վճռականությունը դրանից չի մարել։ Մեր նպատակը ինքնանպատակ չէ, մեր պայքարը ինքնանպատակ չէ, մեր պայքարի նպատակը մեկն է՝ Արցախը լինի անկախ, ոչ Ադրբեջանի կազմում, Հայաստանում էլ լինի ազգային պետություն։ Արմեն Աշոտյանը իր կյանքի առաքելությունը այդ երկու կարևոր հարցերն է բերել։ Մենք էլ սատարում ենք, բոլորս էլ պայքարի մեջ ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երկու ամիս հետո Արմեն Աշոտյանին կազատի, չի ազատի, ես դատարանի վրա հատուկ հույսեր չեմ կապում։ Նիկոլ Փաշինյանին, եթե պետք լինի Արմեն Աշոտյանը դուրսը լինի, Նիկոլ Փաշինյանը հրահանգ կտա, այդ դատավորը մեկ վայրկյանում Արմեն Աշոտյանի կալանքը կփոխի ստորագրությունով, պետք լինի Արմեն Աշոտյանը մնա կալանքի տակ՝ կմնա կալանքի տակ։ Այս դեպքերում Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ չկա դատավոր, որը իր ասածը չանի, ես էլ համամիտ եմ, չկա այնպիսի դատավոր, որ Նիկոլի ասածը չանի։ Ով էլ այդ դատավորներից կա, ով Նիկոլ Փաշինյանի ասածը չի անում, այս տարիների ընթացքում տարբեր մեխանիզմներ են ստեղծում, անկապ օրենքներ են ընդունում՝ օրենք խախտելով, սահմանադրություն խախտելով, սահմանադրական դատարանից սկսած տեսաք ինչ արեցին։ Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահից հանելուց սկսած մինչև տարբեր պաշտոնյաներին ԲԴԽ-ով ճանապարհել։ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը Խաչատուրովին, Քոչարյանին բռնել ու հրահանգներ էր տալիս, մոռացե՞լ եք այդ հեռախոսազրույցները։ Մոռացե՞լ եք իր խոստովանությունները։ Նիկոլ Փաշինյանը մի պլյուս ունի, նա անկեղծ է, ինքն ասում է՝ իմ իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու եմ, պե՞տք է Աշոտյանին պետք է բռնեմ, պե՞տք է Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին։ Իր համար կա մեկ գլխավոր նպատակ՝ իշխանություն։ Այդ իշխանությունը պաշտպանելու համար իրեն շրջապատելու են անանուն, անազգանուն, փոխաբերական իմաստով եմ ասում, որովհետև որպես գործիչներ դրանց ոնց որ բոլորին մի մեր ու հեր բերած լինի։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ես համարում եմ Պավլիկ Մորոզովների իշխանություն։ Իրենց, եթե Նիկոլը հարահանգ տա, նրանց ճնշող մեծամասնությունը, իրենց հարազատ մոր ու հոչ վրա ցուցմունք կտան, իմ մոտ այդ տպավորությունն է։ Նիկոլը, որ վաղը հրահանգ տա Արմեն Աշոտյանը սուրբ է, ՔՊ-ի 90 տոկոսը կասի Արմեն Աշոտյանը սուրբ է։ Վաղը, որ կանգնի ասի Սերժ Սարգսյանը մեր ազգի փրկիչն է, կասեն՝ մեր ազգի փրկիչն է։ Իրենց ի՞նչ կա, իրենց մոտ բոլորը մի հոգի է։ Դեռ 2018 թվականին եմ ասել, որ Նիկոլը մի շաբաթ չխոսի, սրանք կկորեն։ Բոլորի ելույթը Նիկոլի բառապաշարն է, մի միտք տեսնո՞ւմ եք, մի ձեռագիր ունեցող գործիչ տեսնո՞ւմ եք։ Նիկոլի իշխանությունը մեզ էր ասում տոտալիտար․․․Երբ ես ու Աշոտյանը պատգամավոր էինք, Սուրենյան Սուրոն մարտի մեկի գործով բռնված էր, Շարմազանովն ու Աշոտյանը առանց Սերժ Սարգսյանին հարցնելու, Սուրենյան Սուրոյին միջնորդություն էին գրում, որ կալանքը փոխվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի պառլամենտում կա՞ այդպիսի պատգամավոր, մի հատ տղա, մի հատ հետույքով մարդ, որը ունի իր սեփական արժանապատվությունը, որ առանց Նիկոլի հետ ճշտվելու Արմեն Աշոտյանի վերաբերյալ մի այլ բան ասի, այդ թվում Շիրակ Թորոսյանը, որ մեր հետ պատգամավոր է եղել։ Իրեն, որ Վրաստան չէին թողում գնալ, Աշոտյան Արմենն էր գնում Ջավախք՝ Շիրակ Թորոսյանի հայրական տուն ու սատարում էր Շիրակ Թորոսյանին, լինելով Հայաստանի կրթության նախարար։

Նիկոլ Փաշինյանը Աշոտյան Արմենից այնքան վախեր ունի, որովհետև Աշոտյան Արմենը այն գործիչն էր, որ լավագույնս պայթեցնում էր Նիկոլ Փաշինյանի ստերը»։

Ամենից շատ դիտված