Ներքին Խոսք 1 տարի առաջ - 19:03 24-06-2025

Փաշինյանի և իր թիմի մտքերը գոտկատեղից ներքև են․ նրան հարկավոր է դուրս շպրտել․ Նալչաջյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես, իբր՝ թլպատված եմ։

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը։

Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե՞ ոչ։ Զավակ ունի՞, թե՞ ոչ»,- այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի հերթական գռեհիկ գրառումից հետո հանրությունն ապշած է։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։

Հոգեբանի համոզմամբ՝ Փաշինյանը հասկացել է, որ նախկին կեղծ բարեպաշտի դիմակն այլևս պատռված է։

«Փաշինյանի իրական կերպարը դա է՝ լպիրշ և գռեհիկ։ Փաշինյանն ինքը չէր, երբ ժողովրդին ներկայանում էր չարաբաստիկ «հեղափոխություն» կոչվածի ժամանակ։ Այսօր մեր ամենամեծ ողբերգությունն այն է, որ մեր հայրենիքը հայտնվել է այս մարդկանց ձեռքերում։ Նրանք պղծել, ամականել են Հայաստանն ու մարդկանց հոգիները։ Փաշինյանի հանդեպ այլևս չկա վստահություն։ Մարդիկ հասկանում են, թե սրա մտքինը որն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Հոգեբանի խոսքով՝ Փաշինյանին դեռ վստահողները և նրա հետ հույսեր կապողները պետք է հասկանան, որ նա բարոյական սահման չունի։

«Աթոռը պահելու համար, Փաշինյանից կարելի է դեռ ամեն բան սպասել և պատկերացնել։ Ես կարծում եմ, որ նա այս ամենով ոչինչ չի հաջողելու, քանի որ մեր ազգի մեջ բարոյական նորմերը շատ խորն են դրված։ Մեր ազգում չկա այնպիսի մարդ, որ եկեղեցի մտած չլինի»,-ասաց նա։

Նալչաջյանը նաև նկատում է, որ Վեհափառի նկատմամբ դրական վերաբերմունքն այսօր նկատելիորեն զգացվում է։

«Փաշինյանի այս գրառումը խոսում է զրո բարոյականության մասին։ Այն, որ նրանք չունեն խղճի խայթ, ամոթի զգացում, մեղքի զգացում՝ դա փաստ է։ Նրանց մտքերը և ուղեղի ամբողջ աշխատանքը գոտկատեղից ներքև է։ Նույնիսկ ամենավերջին խուլիգանն ունի բարոյական արգելքներ։ Փաշինյանին հարկավոր է հանել և դուրս շպրտել»,- եզրափակեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից