copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:44 08-07-2023

Հյուսիսային պողոտայում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած 5 երիտսարդի ոստիկանություն են տարել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 7-ին, ժամը 02.55-ին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայի հյուրանոցներից մեկի մոտ ծեծկռտուք է:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել հինգ երիտասարդների:

Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ նրանք ժամը 02.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում, դիտավորյալ կերպով խախտելով հասարակական կարգը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Ձեզ գուցե հետաքրքրի