Ներքին 3 տարի առաջ - 21:29 25-06-2023

Ադրբեջանի իշխանությունները Asian mining company-ին խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը. Բեգլարյան

Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունները և դրանց պատճառները հստակորեն ցույց են տալիս Ադրբեջանում առկա բնապահպանական, քաղաքական ու սոցիալական խնդիրների սրությունն ու խորությունը:

Մի քանի դիտարկում դրանց վերաբերյալ.

Այդպիսի սուր ու երկարաժամկետ բնապահպանական հիմնախնդիրների պայմաններում որտե՞ղ են այն «բնապահպան» կոչեցյալ ահաբեկիչները, որոնք մեկնարկեցին Արցախի հանցավոր շրջափակումը՝ «աղավնիների» բնապահպանական դիմակներով:

Սեփական շահագործված քաղաքացիներին ջարդող ոստիկանները Շուշիում համերաշխ կերպով ապրիլի 28-ից փոխարինել են 120,000 մարդու մեծ տառապանքների պատճառ դարձած ահաբեկիչներին՝ շարունակելով պետական ահաբեկչության շղթան:

Հստակ է, որ ալիևյան բռնապետական ռեժիմի համար մարդը արժեք չէ՝ առանց մեծ տարբերության, թե արդյոք դիմացինը հայ է, թե՝ ադրբեջանցի, կարևորը մարդկանց ստրկացումն է, իշխանության պահպանումն ու դիզվող ոսկիները:

Կարևոր է հաշվի առնել, որ Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին անցած տարի ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» Արցախի «Կաշենի» պղնձի հանքը, և հենց այդ կազմակերպությունն էլ Արցախի շրջափակման մեկնարկի գլխավոր մեղավորներից ու աջակիցներից է:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգի բնապահպանական աղետ է ստեղծել այս ընկերությունն այնտեղ, որ նույնիսկ բռնապետական նման երկրում այդպիսի բողոքի ակցիա է իրականացվում: Իսկ ահա իրենց կողմից «վիճարկվող» «Կաշենի» հանքի գործող բնապահպանական բարձր ստանդարտները պարզապես երազանք կարող են թվալ ադրբեջանցի այդ հալածյալ բնակչության համար:

Եվ այդպիսի հանցագործ ռեժիմն ու ընկերությունը ցանկանում են ուժով տիրանալ Արցախի ժողովրդի հայրենիքին ու բնական պաշարներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն Գետաբեկը ժամանակին լրիվ հայկական ու հայաբնակ տարածք էր, որն աստիճանաբար էթնիկ զտման ենթարկվեց ու յուրացվեց ադրբեջանցիների կողմից:

Վստահ եմ, որ ուրիշի հողի ու սեփականության վրա աչք դրած այս հանցագործներին դեռ նոր անակնկալներ են սպասվում: Կարծում եմ՝ մեկ օր լրիվությամբ կբացահայտվի Anglo-Asian-ում ալիևյան կլանի հանցավոր մասնակցությունը: Սրա վերաբերյալ արդեն որոշ բացահայտումներ է արել աշխարհում հանրաճանաչ OCCRP հետաքննող կազմակերպությունը, նույն այն հայտնի «Պանամական փաստաթղթերում»՝ հետաքննության համաձայն բացահայտելով, որ Ալիևի դուստրերը այդ ընկերության սեփականատերերն են»,- գրել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան