Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 տարի առաջ - 23:15 23-06-2023

Վազգեն Առաջինի անունով փողոցը պետք է ավելի մեծ լինի. հարցում

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանի ավագանու մշակույթի, կրթության, առողջապահության, սոցհարցերով հանձնաժողովը հավանություն է տվել գործադիրի առաջարկած նախագծին, որով առաջարկվել է Կասյան փողոցը վերանվանել Վազգեն Առաջինի փողոց: Նա նշել էր, որ քվեարկությանը կներկայացվի առաջիկա նիստին։

Oragir.News-ը Կասյան փողոցի անցորդներից հետաքրքրվեց՝ գիտե՞ն, թե ով է Սարգիս Կասյանը, և կո՞ղմ են արդյոք այն վերանվանել Վազգեն Առաջինի փողոց։

Անցորդների մեծամասնությունը չգիտեին, թե ով է Սարգիս Կասյանը, իսկ Վազգեն Առաջինի մասին խոսում էին մեծ ոգևորությամբ և ասում, որ կողմ են փողոցի անվանափոխությանը։ Հարցված քաղաքացիներից մեկը, սակայն, խոսելով Վազգեն Առաջինին մասին, ասաց․ «Վազգեն Առաջինը մերն է, շատ լավ կլինի, որ նրա անունով փողոց լինի։ Բայց նման ազգապահպան մարդու անունով փողոցը պետք է մեծ լինի, իսկ Կասյանը փոքր է»։

Սարգիս Կասյանը ծնվել է Շուշիում: 1902թ. ավարտել է Լայպցիգի առևտրական ինստիտուտը, 1904թ.՝ Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը և ստացել առևտրական գիտությունների ու փիլիսոփայական գիտությունների թեկնածու գիտական աստիճաններ: Հեղափոխական շարժմանը մասնակցել է 1890-ական թվականներից: 1903-04 թթ․ հարել է Հնչակյան կուսակցության ձախ թևին: 1905-06 թթ․ մասնակցել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հայկական մասի ստեղծմանը և Բաքվում ու Թիֆլիսում լույս տեսնող «Բանվորի ձայն», «Կայծ», «Նոր խոսք» բոլշևիկյան հայերեն թերթերի խմբագրմանն ու հրատարակմանը: Ս.Սպանդարյանի հետ Թիֆլիսում կազմակերպել է «Լիստոկ կոպեյկա» (1910թ.) և «Տրուդովայա կոպեյկա» (1911թ.) օրինական թերթերի հրատարակումը: 1917-20թթ եղել է ՌԿ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ, իսկ 1919-20թթ՝ կոմիտեի քարտուղարը: Ղեկավար մասնակցություն է ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների սեպտեմբերյան գաղտնի խորհրդակցությանը (1919թ.) և առաջին անլեգալ կոնֆերանսին (1920թ. հունվար), ընտրվել է Արմենկոմի նախագահ, իսկ 1920թ. նոյեմբերից՝ հեղկոմի նախագահ: Նրա ստորագրությամբ է հրապարակվել Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու վերաբերյալ պատմական դեկլարացիան:

Դարձել է ստալինյան ռեպրեսիաների զոհ, անհիմն բռնադատվել է Երևանում, 1955թ. (հետմահու) արդարացվել։

Սարգիս Կասյանի անունով փողոց կա Երևանում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը