Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:34 22-06-2023

Մարդ կա՝ 27 հազար դրամ նպաստ է ստանում, բայց ամիսը 1 մլն դրամի խաղադրույք է իրականացնում․ Փաշինյան

Մենք բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը փակեցինք կամ էականորեն սահմանափակեցինք։ Հիմա չեմ հիշում՝ կոնկրետ ինչ որոշումներ ենք կայացրել, բայց բուքմեյքերական գրասենյակները վերացան։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ օրենքների ընդունումն ուղեկցվել էր բողոքի ակցիաներով։

«Հաջորդ խնդիրը էն խնդիրն է,որը մենք այսօր լուծում ենք, որովհետև բուքմեյքերական գրասենյակները վերացան, բայց մարդիկ գնում էին, տերմինալներով էլեկտրոնային դրամապանակներում կանխիկ միջոցներ էին դնում, էնտեղից էին խաղադրույքներ կատարում։ Մենք ժամանակի ընթացքում փոխեցինք էդ կարգավորումը՝ պահանջելով, որ նույնականացվի, թե ում է պատկանում ադ դրամապանակը։

Հետո ի հայկտ եկավ այլ խնդիր, որը կար նաև․․․ ասենք մարդ կա պետությունցի 27 հազար դրամ ընտանեկան նպաստ է ստանում, ամսիը 200 հազարի կամ 1 մլն դրամի խաղադրույք է իրականացնում։ Կա ռիսկի կոնտինգենտ, ընդհուպ հատուկ ծառայությունների աշխատողներ կարող են խաղամոլության խնդիրներ ունենալ, որն իր հետ բերում է կոռուպցիոն և այլ տեսակի ռիսկեր։ Էս պրոցեսի ընթացքում արձանագրեցինք, որ բրոկերներ են ի հայտ գալիս, ովքեր ոչ մի տեղ չաշխատելով դրամապանակներով միլիոնների շրջանառություն են անում, որն ապօրինի գործունեություն է։

Հիմա մենք ասում ենք, որ կանխիկ այդ դրամապանակները չեն կարող լիցքավորվել, կարող են լլիցքավորվել միայն բանկային քարտից, որը անհետաձգելի կարգավորում է»։

Փաշինյնաը նաև նշեց, որ եթե մարդը ամիսը 100 հազար դրամ պարտվում է օնլայն կազինոյում, ինչու պետք է կառավարությունը նրան 27 հազար դրամ նպաստ տա, դա անտրամաբանական է:

«Այստեղ կան կարգավորումներ, կկարգավորենք այդ ամենը, ինչը նաև սոցիալական էֆեկտ է ունենալու, նաեւ մեծացող աշխատատեղերը լրացնելու համար լրացուցիչ խթան է: Մեր խնդիրը հետեւյալն է, որ պետության սոցիալական քաղաքականության շահառու պետք է լինեն միայն մարդիկ, որոնք գործունեակ չեն: Եթե մարդը գործունակ է, կարող է աշխատել, թող աշխատի, ինչու պետք է մյուսները աշխատեն եւ դրա հաշվին ինքը ստանա սոցիալական նպաստ: Էլ չեմ ասում մի հատ էլ տանի խաղադրույք անի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց