Երևան +22°
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:12 23-05-2023

Սկսնակ քննիչն այսօր ստանում է մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, հավելման արդյունքում այդ թիվը կդառնա մոտ 570 հազար դրամ

Վերջին տարիներին քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են գերծանրաբեռնված, միայն 2020 թվականի ընթացքում ՔԿ-ում քննվել է 32.483 քրեական գործ, 2021-ին` 41.883, 2022թ.-ին` 59.830 քրեական վարույթ։ ՀՀ Ազգային ժողովում իր ելույթում նշեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը` ներկայացնելով այն հիմնավորումները, թե ինչու է ՔԿ-ն առաջարկում բարձրացնել քննիչների աշխատավարձերը։

Նրա խոսքով` ավելացել է նաև 1 քննիչի անհատական ծանրաբեռնվածությունը, եթե 2020-ին 1 քննիչին բաժին էր ընկնում տարվա կտրվածքով 73 քրեական վարույթ, ապա 2022-ին այդ ծանրաբեռնվածությունը կիսով չափ ավելացել է` դառնալով 11 քրեական վարույթ։ Ըստ նրա` քննչական կոմիտեում է քննվում ՀՀ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը։

«Քննիչների օրական աշխատաժամը հաճախ հասնում է 12-13 ժամի, երբեմն աշխատում են ոչ աշխատանքային ժամերին և օրերին»,- նշեց Այվազյանը։

Նա զուգահեռներ անցկացրեց նաև Հակակոռուպցիոն կոմիտեում քննիչների տրվող աշխատավարձերի հետ` նշելով, որ որոշակի խտրական մոտեցում կա, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից ի վեր այդ մարմնում աշխատավարձերի հավելումներ են հատկացվում` սկզբում 100 տոկոսի, այնուհետև` 92 տոկոսի չափով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը կասկած հայտնեց, թե արդյոք աշխատավարձերի բարձրացումը հարցի լուծում է դառնալու։

Ըստ նրա` ավելի ճիշտ կլիներ, որ հավելյալ միջոցներն ուղղվեին անձնակազմի ավելացմանը, քանի որ քննիչի վրա նույն ծանրաբեռնվածությունը թողնելով, սակայն աշխատավարձն ավելացնելով`անխուսափելիորեն որակի անկում է լինելու։

«Հաստիքների ավելացումը ծանրաբեռնվածության նվազեցման, որպես կանոն, չի բերում, որովհետև այս ռիսկայնությամբ, գերծանրաբեռնվածությամբ, սոցիալական ցածր երաշխիքներով պայմանավորված` մենք ունենում ենք անընդհատ պրոֆեսիոնալների արտահոսք։ Այն որոշումը, որը պրոֆեսիոնալ քննիչը կկայացներ կես ժամում, սկսնակ քննիչը կայացնում է 5 ժամում և այսպես շարունակ»,- նշեց Այվազյանը։

Թորոսյանը խնդրեց նաև որոշակի թվեր հնչեցնել, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե աշխատավարձի հավելումների արդյունքում մոտավորապես որքան գումար է ստանալու քննիչը։ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով` սկսնակ քննիչն այսօր ստանում է մոտ 300 հազար դրամ աշխատավարձ, հավելման արդյունքում այդ թիվը կդառնա մոտ 570 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
12:48 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել. shamshyan.com
12:32 Չհաջողված «էքսպերիմենտ»․ Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը