Ներքին 2 տարի առաջ - 17:35 23-02-2024

ՀՀ-ում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում աշխատողների 43 տոկոս, իսկ 150-500 հազար դրամ՝ 40 տոկոսը

2023 թվականի դեկտեմբերի դրությամբ եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 741,726, ինչը 2018 թվականի մայիսի համեմատ ավելի է 193 737-ով կամ 35,4%-ով: Այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը կազմել է շուրջ 716 000, ինչը 2022 թվականի նույն ցուցանիշից ավելի է շուրջ 41 000-ով, 2021 թվականի ցուցանիշից` շուրջ 80 000-ով, իսկ 2018 թվականի ցուցանիշից` շուրջ 156 000-ով կամ 27,8%-ով:

Ընդ որում՝ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ.

- մինչև 150 000 ՀՀ դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 43,3%-ը՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 48,1%-ի, 2021 թվականի 51,4% և 2018 թվականի 60,4%-ի համեմատ,

- 150,001-500,000 ՀՀ դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 40,6%-ը՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 37%-ի, 2021 թվականի 36,4%-ի և 2018 թվականի 31,2%-ի համեմատ,

- 500,001 և ավելի ՀՀ դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը կազմել է ընդհանուր աշխատատեղերի 16,1%-ը՝ 2022 թվականի նույն ժամանա-կահատվածի 14,9%-ի, 2021 թվականի 12,2%-ի և 2018 թվականի 8,4%-ի համեմատ,

- միջին ամսական աշխատավարձի ֆոնդը (հարկման բազա) կազմել է շուրջ 206,6 մլրդ ՀՀ դրամ, ինչն ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից շուրջ 36 մլրդ ՀՀ դրամով, 2021 թվականի նույն ցուցանիշից շուրջ 67 մլրդ ՀՀ դրամով, իսկ 2018 թվականի ցուցանիշից շուրջ 105,6 մլրդ ՀՀ դրամով կամ 104,6 %-ով,

- 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին եկամուտ ստացող աշխատողների միջին հարկման բազան (եկամուտը) կազմել է 288 000 դրամ, ինչն ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից շուրջ 36 000 ՀՀ դրամով, 2021 թվականի ցուցանիշից շուրջ 68 000 ՀՀ դրամով, իսկ 2018 թվականի ցուցանիշից 108 221 ՀՀ դրամով կամ 60,1%-ով:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան