Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:49 20-06-2023

Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ԼՂ հարցին փորձագիտական մակարդակով վեց մարդ է տիրապետում. Փաշինյան

ԼՂ հարցի կարգավորման մասին մտածելիս առաջին հանգամանքներից մեկը, որ մտաբերում ես, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն է, Հայաստանի առաջին նախագահի 1997 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված հոդվածը՝ «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» վերնագրով, որտեղ Տեր-Պետրոսյանը խոսում է փոխզիջումների անհրաժեշտության մասին: Այս մասին այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կարճ ձևակերպենք Տեր-Պետրոսյանի ասածները, կստացվի հետևյալը.

Ստատուս քվոն երկար ժամանակով պահել հնարավոր չէ, ինքնախաբեությամբ չզբաղվենք, զուր պատրանքներ չփայփայենք, Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունի: Հետևաբար պետք է այնպես անել, որ առաջիկա հազարամյակում էլ Արցախը մնա հայերով բնակեցված:

Հետաքրքիրն այն է, որ դա ասելով, Տեր-Պետրոսյանը այդ հոդվածում այդպես էլ հստակ և բառացի պատասխան չի տալիս մի հարց. ի վերջո, ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԼՂ-ն: Լինելու է անկախ, Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի կազմում:

Տեր-Պետրոսյանի այս հոդվածը բուռն հակազդեցություն ստացավ հանրային քաղաքական վերնախավի շրջանում: Ժողովրդի մասին ոչինչ չենք կարող ասել, որովհետև ժողովրդական կարծիքի արտահայտման կոնկրետ դրսևորումներ 1997-ին կարծես թե չեն եղել:

Իրականում, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր մի քանի պատճառներով:

Նախ, հոդվածի հրապարակումից ուղիղ մեկ տարի առաջ Տեր-Պետրոսյանը նախգահական ընտրություններին մասնակցել էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, բայց կասկածելի լեգիտիմություն ունեցող այդ ընտրություններից մեկ տարի անց խոսուիմ էր խաղաղության, և ոչ հաղթանակի մասին: Այդ հոդվածից 7 տարի 11 ամիս առաջ՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում էին կայացրել Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորման մասին: Այդ հոդվածից 7 տարի 2 ամիս, 9 օր առաջ 1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի ԳԽ-ն «հիմնվելով 1989 թվականի դեպտեմբերի 1-ի Հայկական ԽՍ-ի և ԼՂ-ի վերամիավորման մասին Հայկական ԽՍ-ի ԳԽ-ի և ԼՂ-ի Ազգային խորհրդի համատեղ համատեղ որոշման հիման վրա» Հայաստանի անկախության գործընթաց էր հռչակել:

Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 10 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին տեղի էր ունեցել հայաստանի անկախության հանրաքվեն, որով դե յուրե ավարտին էր հասցվել Հայաստանի անկախության գործընթացը: Այդ հոդվածից 6 տարի 1 ամիս 29 օր առաջ՝ 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂ-ն հռչակել էր իր անկախությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի էր ունեցել անկախության հանրաքվե, որով դե յուրե ավարտին էր հասցվել ԼՂ անկախության գործընթացը:

Բայց կարևոր է նաև այն, թե ինչ տեղի ունեցավ հետո: «Պատերազմ, թե խաղաղությոն» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրում է. «Անձնկան փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996 թվականի ընտրություններին՝ սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած նախագահ, անկախ այն բանից, թե որքանով արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը: Ի՞նչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր և ում վրա կընկներ իրավիճակի վատթարացման պատասխանատվությունը: Միևնույն է դրանից իմ վարկանիշը չէր տուժի, այլև ընդհակառակը, թերևս ավելի շահեր: Անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումն այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոգրոգի դասալքություն, որին, դժբախտաբար, թե բարեբախտաբար, սովոր չեմ: Այս հոդվածից և այս հրապարակումից 3 ամիս, 3 օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս ՀՀ նախագահի պաշտոնից՝ նոյեմբերի 1-ի հոդվածում գրելով, որ Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը և ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
14:11 Մարդիկ սնունդ են բաժանում երթով դեպի Երևան շարժվող Բագրատ Սրբազանին և իր համակիրներին
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
14:31 Երևանում կարկուտ է տեղում
17:43 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Գեղարքունիք․ այստեղ ևս ջերմ ընդունելություն էր սպասվում
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ