Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:38 16-06-2023

Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց. հեղինակը հայրենավաճառ Փաշինյանն է. փաստաբան



«Ինչպես և սպասում էինք, Հակակոռուպցիոն դատարանը, հանդիսանալով այս վարչակարգի կամակատարը, կալանավորեց Արմեն Աշոտյանին՝ 2 ամիս ժամկոտով: Նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։ԱՅս մասին այսօր դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ցանկանում են «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխել՝ թեպետ նա նախկին նախարար է և բուժծառայության փոխգնդապետ է։ Սա էլ վրեժխնդրության յուրատեսակ մեթոդ է։

Չեմ զարմանա, որ սովորական քրեական հանցագործների հետ պահվի։ Այս ամենն անձնական վրեժխնդրության հետևանք է, որի հեղինակը հայրենավաճառ Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ դատարանի որոշումը բողոքարկելու են:

Հիշեցնենք, որ դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, երեկ քննարկել էր Աշոտյանի կալանքի միջնորդությունը։

Աշոտյանը ձերբակալվել էր երեկ, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան