«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը 2 ամսով կալանավորվեց
copy image url

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը 2 ամսով կալանավորվեց

Ներքին 2 տարի առաջ - 16:03 18-04-2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Հանրային Ձայն» լրատվասկան կայքը գրել է․

«Սիրելի ժողովուրդ, Արտակ Գալստյանին երկու ամսով կալավորվեց շինծու քրեական գործով։ Հանրային Ձայն փաստաբանական խումբը դատական ակտը կբողոքարկի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Հետեւեք մեզ հետագա զարգացումների համար»։

Հիշեցնենք, որ Արտակ Գալստայանին և Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու հատկանիշներով։