Ուղիղ եթեր
«ՄԼՄայնինգն» ու նրա սեփականատերը սնանկության վարույթներում են հայտնվել
copy image url

«ՄԼՄայնինգն» ու նրա սեփականատերը սնանկության վարույթներում են հայտնվել

Ներքին 1 տարի առաջ - 22:00 15-06-2023
Հայաստանի Հանրապետության խոշոր կառուցապատողներից մեկի՝ «ՄԼՄայնինգ» ՍՊԸ-ի շուրջ հետաքրքիր զարգացումներ են ընթանում։

Ընկերության 100 տոկոս բաժնետերը ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։ Մինչ այդ՝ 2020 թ. ապրիլի 28-ը, ընկերության 50 տոկոսի բաժնետեր է եղել Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը, որն էլ իր բաժնեմասն օտարել է Սուքիասյանին։

Մոտ 1 ամիս է, ինչ լուրեր են շրջանառվում, որ «ՄԼՄայնինգ» ՍՊԸ-ն և ընկերության սեփականատեր Դավիթ Սուքիասյանը հայտնվել են սնանկության վարույթներում։

Оragir.News-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Գրիգոր Գագիկի Խաչատրյանի ներկայացուցիչ Վարդան Գևորգյանի կողմից 2023 թվականի մայիսի 18-ին դիմում է ներկայացվել դատարան՝ Դավիթ Միշայի Սուքիասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանը գործը վարույթ է ընդունել․

«Գրիգոր Գագիկի Խաչատրյանի դիմումը՝ Դավիթ Միշայի Սուքիասյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին ընդունել վարույթ:

Դավիթ Միշայի Սուքիասյանի սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակել Հարութ Ղարիբյանին:

Ժամանակավոր կառավարչի վարձատրության չափը սահմանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով»:

Նշենք, որ մի քանի օր է, ինչ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ընկերության կործանումը հազարավոր քաղաքացիների կկանգնեցի փաստի առաջ:

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «ՄԼՄայնինգ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։