Արտաքին 4 տարի առաջ - 12:38 17-06-2022

Google-ի ռուսաստանյան իրավաբանական անձը սնանկության հայցադիմում է ներկայացրել

«Գուգլ» ԲԲԸ-ն՝ Google-ի ռուսաստանյան իրավաբանական անձը, իր սնանկության վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Մոսկվայի արբիտրաժային դատարանի գործերի քարտարանում առկա տվյալներին։

Հայցադիմումը գրանցվել է հունիսի 16-ին, այլ մանրամասներ դատարանի կայքում չի հաղորդվում։

Google-ի ռուսաստանյան իրավաբանական անձի՝ իրեն սնանկ ճանաչելու համար դատարան դիմելու մտադրության մասին հայտնի է դարձել մայիսի 18-ին։ Ընկերությունը հայտարարել է, որ կանխատեսում է սեփական սնանկացումը 2022թ.-ի մարտի կեսերից:

Google-ը նաև նշել է, որ ՌԴ-ում իրավաբանական անձի բանկային հաշվի կալանքը «անհնար է դարձրել ռուսաստանյան գրասենյակի աշխատանքը»։ Միաժամանակ ընկերությունը խոստացել է, որ կշարունակի աշխատել ռուսաստանցի օգտատերերի համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից