Ներքին 3 տարի առաջ - 20:13 15-06-2023

Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր հա՞, դրա համար սպանվե՞ց․ Փաշինյան

Ես Երևանի փողոցներով տասնյակ կիլոմետրերով քայլում եմ, ինչի՞ դուք 10 տարվա ընթացքում փողոցում կարող էիք Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին տեսնե՞լ։ Այս մասին այսօր ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե իրենք մտնում էին սրճարան, առնվազն Ռոբերտ Քոչարյանը, այնտեղ դիակներ էին թողնում։ Ինչի՞ եք սադրում անընդհատ, որ մենք այս բաներն ասենք։ Հիմա էլ ատելության ակնարկները, ահաբեկչություն, բան, Ղարաբաղը տվել են։ Կներեք, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալիս էր հա՞, դրա համար սպանվե՞ց։ Թե՞, կարող է դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց։ Ընդ որում, բա էդ ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը։ Եղել է այն, որ այ այսպես, սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ, Նաիրի Հունանյան-ների հետ խոսելիս, Վազգեննա սաղ պրոբլեմը, Վազգեննա, այ Վազգեննա, էս երկրում ինչքան պրոբլեմ կա Վազգեննա, այլ որ Վազգենը չլինի․․․։ Գիտեին, իրենց կադրն էր, հոգեբանական թույլ տեղերը, որ տոչկեքի վրա սեղմեն։

Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, քաղաքում չէր, հեռու էր, հեռու մի տեղ»,- ասաց կառավարության ղեկավարը։

«Այդ ատելությունը դուք, նույն ձևով, ինչի՞ համար էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ։ Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տվե՞լ էր, Ղարաբաղը տալի՞ս էր։ Կամ, եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս։

Բա որ դուք Ղարաբաղը տվող չէիք, Մեղրին ինչի՞ պիտի տայիք, որ Ղարաբաղը վերցնեիք։ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա նույնիսկ քննարկելով՝ ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է, հակառակ դեպքում Հայաստանի ամբողջ շրջանն ինչի՞ պիտի տաք, որ Ղարաբաղը ստանաք»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ պայմանավորվել են, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում այդ խոսակցությունը հրապարակային է լինելու։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
10:58 Մեքենաների կուտակում, վիճաբանություն․ Արմավիր-Երևան ճանապարհը փակ է, իրավիճակը՝ լարված