Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:13 15-06-2023

Մարտունու շրջանի 160 բնակիչներ օգտվել են բուժօգնության շարժական ծառայություններից


15 հունիսի, Ստեփանակերտ: «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ Արցախում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած առողջապահական ծրագրի շրջանակում Մարտունու շրջանի Մյուրիշեն, Կարմիր Շուկա, Հաղորտի, Բերդաշեն, Սոս գյուղական համայնքների շուրջ 160 բնակիչներ հնարավորություն են ունեցել օգտվել առաջնային բուժօգնության շարժական ծառայություններից:

Բժշկական շարժական բրիգադը՝ հատուկ մասնագիտական վերապատրաստում անցած ընտանեկան բժիշկները ժամանակակից սարքավորումներով կահավորված ավտոմեքենայով այցելել են համայնքներ և տեղում բնակիչներին մատուցել թերապևտիկ ծառայություններ, իրականացվել է նաև ընդհանուր սկրինինգ և լաբորատոր հետազոտություններ, առավել տարածված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերում, կառավարում և դրանց վերահսկում:

«Մենք ենք մեր սարերը» գործակալության այս ծրագրի հիմնական գործընկերներն առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող «ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը և «Santé Arménie» միավորումն են: Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համագործակցությամբ:

«Ծրագիրը ընդամենը մեկ ամսից ավելի է, ինչ մեկնարկել է, բայց արդեն շոշափելի արդյունքներ է արձանագրել: Այն մշակվեց շրջափակման ընթացքում, երբ հատկապես սուր էր վառելիքի խնդիրը, և մեր համայնքների բնակիչները հնարավորություն չունեին առաջնային բուժօգնության ծառայությունների համար ամեն անգամ հասնել Ստեփանակերտ: Մենք սերտորեն համագործակցում ենք Արցախի առողջապահության նախարարության հետ: Շարժական բրիգադն այցերն իրականացնում է նախարարության կողմից ներկայացված ժամանակացույցով:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունն ու դրական արձագանքը՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն իր նվիրատուների աջակցությամբ հուլիսից նախատեսում է գործարկել արդեն երկրորդ շարժական բրիգադը, որը կսկսի ծառայություններ մատուցել նաև մյուս շրջաններում»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը։

«Այս ընթացքում մենք ավելի շատ մատուցել ենք ընդհանուր թերապևտիկ ծառայություններ, իրականացրել սրտանոթային համակարգի հետազոտություններ, խորհրդատվություն տրամադրել և բուժօգնություն ցուցաբերել: Եվս մեկ նոր շարժական բրիգադը կօգնի ավելի մեծ ծավալով ծառայություններ մատուցել, ինչն այս իրավիճակում կենսական կարևորություն ունի մեր գյուղաբնակ բնակչության համար»,- նշել է շարժական բրիգադի բժիշկ Արամ Գևորգյանը:

«Առաջին շարժական բրիգադն սկսեց Մարտունու հինգ համայնքներից, շուրջ մեկ ամսվա ընթացքում ամեն օր այցեր են կատարվել, և ակնհայտ է, որ բնակչությունն այսպիսի ծառայության կարիքը շատ ունի: Մեքենան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, և դա թույլ է տալիս տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերել: Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք մաս դառնալ այս կարևոր ծրագրին ու իրական աջակցություն ցուցաբերել առանց այդ էլ շրջափակման ծանր իրավիճակին դիմակայող բնակչությանը»,- ասել է Արցախում «ՀԵՆԱՐ» հիմնադրամի ներկայացուցիչ Յուրի Ասրիյանը:

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:17 Հայերին աջակցած սենատոր Էլ-Սայեդը Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում