Արտաքին 3 ամիս առաջ - 17:46 26-06-2026

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է 160 ռուս զինծառայող, փոխարենը Ուկրաինային է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 160 զինծառայող։

Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հունիսի 26-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 160 ռուս զինծառայող։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի ԶՈւ 160 ռազմագերի։ Վերադարձված ռուս զինծառայողները այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Յանա Լանտրատովան»,- հայտնել են այնտեղ։

ԱՄԷ-ն հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է գործադրել ուկրաինական գերությունից ռուս զինծառայողների վերադարձի հարցում։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է