Մամուլ 3 տարի առաջ - 07:52 13-06-2023

Նիկոլ Փաշինյանի նախկին ֆոտոլրագրողը հետաքրքրված է թանկարժեք հանգստով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ԲԿՄԱ՝ Բանակային կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր հրապարակում էր արել՝ խնդրելով օգտատերերին օգնել իրեն՝ գտնելու արագ կառուցվող տնակ: Նա նաեւ լուսանկար էր տեղադրել:

Լուսանկարում հիմնականում ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու համար նախատեսված տնակ է, որտեղից էլ առաջացավ մեր հետաքրքրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի կառուցապատողների հետ զրույցից պարզեց, որ այդ տնակները՝ ամբողջությամբ կահավորված, 6-ից մինչեւ 10 միլիոն դրամ արժեն. 1 քմ-ն սկսվում է 300 հազարից մինչեւ 600 հազար դրամ եւ ավելի:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ տնօրենը մինչեւ 2018-ի հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում ֆոտոլրագրող էր, միջին վիճակագրական քաղաքացի: Հիմա՝ հեղափոխությունից 5 տարի անց, նա թանկարժեք տնակներով է հետաքրքրվում, միջին վիճակագրական քաղաքացու հետաքրքրություններից վեր հաճույքների ձգտում: Ո՞ւմ հետ է պատրաստվում ռոմանտիկ երեկո անցկացնել Աղբալյանը. արդյոք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համա՞ր է փնտրում թանկարժեք «վրանը», որ Տավուշի անտառներում դնեն…
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել նախկին գործընկերոջ հետ, սակայն Գագիկ Աղբալյանը խիստ դժկամորեն ասաց, թե ցանկություն չունի մեկնաբանելու ոչինչ: Երբ շատ համառեցինք, ասաց, թե եղբոր համար է փնտրում, ու հրաժարվեց մանրամասներ հայտնել: Նկատենք, որ ՀՖՖ պաշտոնյան հանրային հարթակում գնիջեցման, թանկի եւ էժանի խոսակցություն է վարել:
Դժվար է հավատալ, որ տնակը գնելու ցանկություն ունեցող Աղբալյանի եղբայրն իր հարազատին գործից կկտրեր եւ տնակ գտնելու գործ կհանձնարարեր: Չհավատացինք:
Բայց փաստ է, որ հեղափոխական թիմը թանկարժեք հաճույքների շրջանակն ընդլայնել է: Ծով չունենք, որ շքեղ զբոսանավեր պատվիրեն, տնակներ են պատվիրում նորահարուստ իշխանիկները, որ անտառներում հաճույքներ վայելեն:
Իսկ ի՞նչ է փոխվել ՀՀ շարքային քաղաքացու կյանքում՝ կհարցնեք դուք. ոչինչ, ուղղակի Խաչատրյան ԳԱԳԻԿԻ փոխարեն Աղբալյան Գագիկներն են հարստացել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը