Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:58 11-06-2023

Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է. Վահագն Արսենյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Ջերմուկում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են (սեպտեմբերյան ագրեսիայից հետո) ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը` ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, նաև առաջիկայում նախատեսվող հանդիպումների, փառատոնների, միջոցառումների և տեղեկատվական արշավների կազմակերպումը: