Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:38 10-06-2023

Ամեն ինչ օրենքով է եղել. ԲԴԽ անդամը` եվրոպացիների քննադատության մասին

Իմ գնահատմամբ՝ նշված հասարակական կազմակերպության այդ ընդունված փաստաթուղթը ծայրահեղ միակողմանի տեղեկատվության հիման վրա է ընդունված, այդ փաստաթղթում գնահատականներ կան, որոնց հետ դժվար է համաձայնել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանն՝ անդրադառնալով Դատավորների եվրոպական միության ընդունած հայտարարությանը, որով միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, անդրադարձել է ԲԴԽ իրավաբան գիտնական անդամների ընտրությունը, ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման հանգամանքին։

Վիգեն Քոչարյանը նշեց, որ հայտարարության մեջ, օրինակ, գնահատական է տրվում տարբեր կարգապահական վարույթների։ «Ես օրինակ խիստ կասկածում եմ, որ Եվրոպական կառույցի անդամները հնարավորություն են ունեցել ծանոթանալ վարույթների նյութերին կամ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումներին ծանոթանալ։ Գնահատականներ են տրվում մեր սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընթացակարգերին։

Ասեմ, որ օրինակ ԲԴԽ-ի ձևավորման և ընտրության կարգը ամրագրված է դեռ 2015 թ.-ին ընդունված Սահմանադրությամբ և 2017 թ-ին ընդունված Սահմանադրական օրենքներով, ինչի վերաբերյալ ժամանակին Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տրվել։

Խոսվում է դատարաններում խոսնակների ցանց ստեղծելու մասին ու դա արվում է բացասական գնահատականով, այն դեպքում, երբ նույն գաղափարը առաջ է տարվում Եվրոպական՝ մասնավորապես Շվեդական գործընկերների ջանքերով։ Այս ամենը հաշվի առնելով՝ նշված կազմակերպության հայտարարությանը մեծ վերապահումներով պետք է մոտենալ»։

Դիտարկմանը, թե օրինակ փաստաթղթում անընդունելի է, որ Արդարադատության նախարարն ու փոխնախարարը ընտրվում են ԲԴԽ անդամներ՝ սա խնդրահարո՞ւյց չէ, համաձայն չե՞ն այս գնահատականի հետ, խնդրահարույց չէ, որ ԲԴԽ անդամներն ընտրվում են՝ առանց ընդդիմության մասնակցության՝ նա ընդգծեց, որ պետք է ելնել նրանից, որ ԲԴԽ-ն ու նրան առանձին անդամներն ընտրվել են Սահմանադրությամբ և օրենքներով ընդունված կարգով։

«Հիմա եթե ինչ որ անդամներ դուր են գալիս ինչ որ մեկի կամ դուր չեն գալիս՝ դա այլ հարթությունում է։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը խորհրդի ձևավորման գործընթացքում ակտիվություն ցուցաբերեր, որ ակտիվ չեն եղել՝ դա մտահոգիչ է, բայց դա արդեն քաղաքական բնույթի հարց է, որին ես չեմ կարող պատասխանել, եթե իրավական հարթության մասին ենք խոսում, ապա պետք է ասել, որ ԲԴԽ յուրաքանչյուր անդամի ընտրությունը իրավական կարգավորումների շրջանակներում է եղել։

Ամեն դեպքում կարծում եմ՝ ԲԴԽ անդամները հետաքրքրությամբ են ծանոթացել փաստաթղթին, բայց անձամբ իմ մոտ տպավորություն է, որ այն կազմվել է միակողմանի տեղեկատվության ազդեցության տակ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում