Երևան +20°
Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:54 10-06-2023

Երևանյան լիճը նորից մամռակալել է

Երևանյան լիճը նորից մամռակալել է։ Անցած տարի լճի տարածքում քաղաքապետարանը իրականացնում էր մաքրման ակտիվ աշխատանքներ։ Երևանյան լիճը դատարկվել էր տիղմի և կեղտի մաքրման աշխատանքների իրականացման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Իսկ այսօր լճի տարածքով քայլելիս դժվար թե մարդ կարողանա պատկերացնել, որ այդտեղ ինչ-որ մաքրման աշխատանքներ երբևիցե եղել են։

Լճի հարևանությամբ գտնվող հյուրատան աշխատակիցները Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ շատ են նեղվում լճի նման տեսքից, նրանք նշեցին, որ իրենց հյուրերը չեն կարողանում բակ դուրս գալ․ ողջ տարածքում մոծակներ են։ Մեզ հետ զրույցում քաղաքացին նշեց նաև, որ մաքրման ոչ մի լուրջ աշխատանք չի իրականացվել երբևէ լճի տարածքում. «Ահավոր շատ են թունավոր մլակները, մոտ 50 տեսակի, տարբեր թունաքիմիկատներ ենք օգտագործում մլակների դեմ, որից և՛ մենք ենք թունավորվում, և՛ մլակները»։

Քաղաքացին նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ուղղել քաղաքապետարանին, որոնց արձագանք չի եղել, իրենք իրենց ուժով են փորձում մաքրել լճի տարածքը. «Տուրիստները իրենց ձեռքով են հավաքում լճի տարածքի աղբը, մոտ 50-60 մեշոկ աղբ տուրիստները հավաքեցին, մեքենա կանչեցինք, եկան, տարան»։

Քաղաքացիները նշեցին նաև, որ միայն մի ափն են մաքրել տալիս, իսկ մյուս ափը աղբի մեջ է շարունակում մնալ։

Մեր զրուցակիցները նշեցին նաև, որ շատ դեպքերի են ականատես եղել, երբ լճից դիակ են հանել։

Հարցին, թե լճի տարածքում որևէ հսկողություն չի՞ իրականացվում, պատասխանեցին, որ վերջին շրջանում պարեկները հաճախ են այնտեղ այցելում՝ թմրանյութերի վաճառքը կանխելու համար։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց նաև Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նկատեց. «Ստեղծված իրավիճակը սպասելի էր, քանի որ խնդիրը շատ ավելի լուրջ է, և տեղին չէր ակնկալել, որ այդտեղ կարելի է միանգամից մաքրել։ Այնտեղ երկար տարիների տոքսիկ նյութերի արտանետումների կուտակումներ կային, և սպասելի էր դա, որ միանգամից ոչ մի բան չի լինի»։

Աբգարյանը նշեց, որ լճի մաքրության հարցը շատ ավելի լուրջ մասնագիտական մոտեցում է պահանջում։ Աբգարյանի խոսքով՝ պետք է աշխատեն լուրջ մասնագետներ, որ որոշակի ժամանակահատված հետո կարողանան արդյունք գրանցել և լիճը առողջացնել»․

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ