Երևան +22°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:51 30-05-2023

ԱԺ-ում ներկայացվել է ՊԵԿ-ի՝ 2022 թվականի բյուջեի կատարողականը

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս:

Այն 1,5 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է եկամտային հատվածը՝ նշելով, որ ճշտված պլանը եւ փաստացի կատարողականը նախորդ տարի կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 339,1 մլրդով, իսկ 2022 թվականի բյուջեի սկզբնական պլանը գերազանցել է 82,1 մլրդով կամ 4,5 տոկոսով, ինչը նախորդ տարվանից ավելի էր 21,4 տոկոսով.