Ներքին 3 տարի առաջ - 18:25 30-05-2023

Արցախի ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը

Արցախի Պաշտպանության նախարարությունը հրապարակել էադրբեջանական բանակի ականանետային կրակի տեսանյութը։

Հիշեցնենք, մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։