Ում է պետք բյուջեն. թքած ունեցողների իշխանությունը

Ներքին 1 տարի առաջ - 09:56 30-05-2023
2010-ականներին, երբ Նիկոլ Փաշինյանը տակավին ընդդիմադիր պատգամավոր էր, խորհրդարանում բյուջեի նախագիծը կամ կատարողականը քննարկելիս, կոկորդ էր պատռում։

Նա մատ էր թափ տալիս բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր բացակայում էին երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկումից։

Մի անգամ նա հայտարարեց, որ եթե խորհրդարանում քննարկվում է բյուջեն, ապա վարչապետը պետք է լինի այնտեղ, նախապես հարմարեցնի իր գրաֆիկը։ Փաշինյանին նյարդայնացնում էր ոչ միայն վարչապետի բացակայությունը, այլև մյուս պաշտոնյաների։

«Ես երեք տարի է՝ ոչ մի տարի չեմ տեսել Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա ի՞նչ է նշանակում: Ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն, նրանց հարմար չէ՞ այսպիսի քննարկումների մասնակցել:

Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարևոր գործ ունի, այսինքն, մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարևոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը և Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»,- ասել էր ընդդիմադիր Փաշինյանը։

Իսկ այսօր, երբ Փաշինյանը վարչապետ է, բյուջեի կատարողականի քննարկմանը նրա ելույթից հետո ՔՊ-ական պատգամավորները հեռանում են քննարկումից:

Հետաքրքիր է՝ Փաշինյանը գիտի՞, որ սեփական թիմն էլ ոչ պակաս թքած ունի երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի վրա։

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է