Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 00:47 30-05-2023

Նստացույցից հետո 1-ին բացառիկ հարցազրույցը. զոհված զինծառայողների ծնողների հայտարարությունը

«Գայանեն մեղքի բաժի չունի, թեկուզ շատ դաժան է հնչում, բայց ինքը կալանավայրից պետք է մաքրամաքուր դուրս գա»,- Oragir.News-ի հետ բացառիկ զրույցում, անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշմանը, ասաց զոհված զինծառայողի հայր, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության ղեկավար Վահիդ Սահակյանը։

«Ինքն իր մեղքը չի ընդունում, որովհետև չկա մեղքի բաժին։ Մենք հույս ունենք, որ իրավական համակարգը կգտնվի իր բարձունքի վրա, արդարացի որոշում կկայացնի, և Գայանեն շատ շուտ կգտնվի ազատության մեջ»։

Զոհված զինծառայողների ծնողները, որ ի աջակցություն հերոսածին մորը անժամկետ նստացույց էին հայտարարել Կառավարության շենքի դիմաց, մայիսի 23-ին դադարեցրին այն, բայց նախքան այդ անդրադարձան մի միջադեպի, երբ վիրավորանք էր հնչել ծնողներից մեկի հասցեին։

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, հայտարարել էր՝ եթե վիրավորել են մի ծնողի, դա նշանակում է, որ վիրավորել են իրենց բոլորին՝ զոհվածների ծնողներին։

Դիտարկմանը, որ այս հայտարարությունից 1 շաբաթ է անցել, բայց խոսակցություններ կան, որ զոհվածների ծնողների միջև տարաձայնություններ են առաջացել, Արա Ռոստոմյանն ասաց, որ միտում չի եղել որևէ զոհված զինծառայողի ընտանիքի վիրավորել․ «Բախտակիցներով գտնվում ենք նույն հոգու ցավի մեջ, եթե ես իմ խոսքով վիրավորել եմ զոհված զինծառայողներից որևէ մեկի ընտանիքին, ապա բոլոր այդ ընտանիքներից ներողություն եմ խնդրում, որևէ միտում չի եղել, որ որևէ մեկին վիրավորենք»։

Ծնողները նշեցին, որ իրենց պայքարում որևէ բան չի փոխվել, և առաջիկայում կհայտարարեն իրենց անելիքների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը