Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:30 29-05-2023

Մի տեսակ ծանրանում ես որպես մարդ. Նշան Աբասյան

Oragir.News-ը զրուցել է գրող, խմբագիր Նշան Աբասյանի հետ։

Աբասյանն ասում է, որ նոր բանաստեղծություններ արդեն 4-5 տարի է՝ չի գրում և դրանով էլ պայմանավորված է պասիվությունը։

«Ավելի խորքերը եթե գնամ, պետք է նկատեմ, որ տարիքի, գուցե փորձառության, կյանքում պատահած որոշակի իրադարձությունների բերումով ավելի քիչ պոետիկ, ավելի քիչ լիրիկ ես դառնում։ Բնականաբար պոեզիան էլ այնպիսի ճյուղ է, գրականության այն թևն է, որտեղ էմոցիան, պորթկումը, հույզն է ավելի առաջնային, մի տեսակ ծանրանում ես որպես մարդ, այսպես ասած»,-մեզ հետ զրույցում ասաց Աբասյանը։

Աբասյանի կարծիքով՝ պոեզիան պահի, ապրումի, տրամադրության արտահայտություն է։

«Մարդու կյանքի հանգամանքները, մարդու կարծրացող բնավորությունը կարող են նրան որոշակի այլ հոգեվիճակում, կյանքին նայելու այլ պատուհանի մոտ կանգնեցնել։ Գուցե պարզունակ հնչեն դատողություններս, բայց ինձ համար կյանքի անցած փուլ է, որը իհարկե մեծ փորձառություն է եղել ինձ համար, շատ բան է սովորեցրել։ Թեկուզ հենց սխալվել է կարող սովորեցնել կամ գաղափարական սայթաքումներ կարող ես ունենալ, բայց հետո հենց այդ սայթաքումները ճանաչելու շնորհիվ էլ արդեն այլ հայացքով նայես իրականությանը»,-նշեց Աբասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։