Թուրքիայում չկա ու չի լինի մի ղեկավար, ով որոշում կայացնի հօգուտ ՀՀ-ի․ հարցում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 29-05-2023
Մայիսի 28-ին կայացած Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Anadolu գործակալության տվյալներով՝ նա ստացել է ընտրողների ձայների 52,1 տոկոսը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,8 տոկոսը։

Էրդողանը երկու շաբաթ առաջ ընտրությունների առաջին փուլում ստացել էր քվեների 49,51, Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ Թուրքիայի ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների վրա․ «Թուրքը հային միշտ էլ թշնամի է համարել, այդպես էլ շարունակվելու է»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։