Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:54 28-05-2023

Ես միշտ եկել եմ, մինչև կեսօր բարձրացել եմ Սարդարապատ և վերադարձել եմ, նման բան չեմ տեսել․ Հրանտ Մարգարյան

ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին ևս ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, որը վաղ առավոտից փակ էր քաղաքացիների և լրագրողների համար։

«Ես հասկանում եմ, որ իրենք շատ են վախենում, բայց կարծում եմ՝ անտեղի են վախենում առնվազն էս օրվա հետ կապված: Ուղղակի ապշեցուցիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Մարգարյանը։

Դիտարկմանը, որ իշխանության գործելաոճն է դարձել նման օրերին անվտանգության այսպիսի կանոններ սահմանելը, Մարգարյանն ասաց․ «Պետք է նախօրոք հայտարարեն, ես միշտ եկել եմ մինչև կեսօր բարձրացել եմ Սարդարապատ և վերադարձել եմ, նման բան չեմ տեսել: Քայլելով առնվազն ազատ է եղել, եթե անգամ մեքենաների հոսքն արգելված է եղել, մարդկանց հոսքն արգելված չի եղել»:

Անդրադառնալով օրվա խորհրդին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Սա յուրահատուկ օր է, մենք 9 դար հայկական բարձրավանդակի վրա պետականություն չենք ունեցել, 9 դար հետո մեր ամենավատ պահին, ջարդից, կոտորածից հետո կարողացել ենք պետականություն ստեղծել: Ինչո՞ւ ենք կարողացել. Երկու հիմնական պատճառ է եղել: Մեկը, որ մենք ինքնուրույն քաղաքական ազգային ուժ ենք եղել, և մենք կազմակերպված մարտական, զինվորական ուժ ենք եղել: Դրա համար կարողացել ենք անկման ամենավատ աստիճանից հառնել և պետականություն ստեղծել: Այսօր ևս մենք պետք է մտածենք, որ նույնիսկ այս պարտությունից հետո երկու բան կա, որ մեզ կարող է փրկել՝ ինքնուրույնություն, անկախություն և մարտական, զինվորական ուժ ու կազմակերպվածություն: Այդպես պետք է կարողանանք փրկվել»։

Մարգարյանի խոսքով՝ ա իշխանությունը ճիշտ հակառակն է անում․ «Մենք մեր հույսը դրել ենք օտարի վրա, դռնեդուռ ենք ընկել, որպեսզի մեր հարցերը ուրիշների միջոցով լուծենք, մենք չենք փորձում մեր սեփական ուժը վերակերտել: Մենք չենք փորձում ազգային միասնականություն ստեղծել, որովհետև ազգային ուղղությամբ չենք գնում»:


Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը