Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 08-05-2025

Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից

Մայիսի 6-ին և 7-ին տեղացած կարկուտի հետևանքով արտակարգ վիճակ է ստեղծվել Արարատի մարզի Բյուրավան գյուղում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ հատկապես մայիսի 6-ի կարկուտը տևել է շուրջ 1 ժամ, ինչի հետևանքով գյուղի բերքի շուրջ 80%-ը փչացել է, իսկ մի մասն էլ, իրենց խոսքով՝ 10 օրից պարզ կլինի, թե ինչ վիճակում է։

«Նման բան ես երբևէ չէի տեսել, կարկուտը ուղղակի ահավոր էր։ Օրինակ՝ Արցախից բնակիչներ ունենք, նրանք 10 հեկտար ձմերուկ են ցանել, ամբողջ բերքը փչացել է։ Այժմ վնասները գնահատելու համար հանձնաժողով ենք կազմել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Բյուրավան գյուղի վարչական ղեկավար Գեղամ Հովակիմյանը։

Oragir.News-ը զրուցեց նաև Գեղամ Հովակիմյանի նշած հանձնաժողովի ներկայացուցչի Սարգիս Պետրոսյանի հետ․

«Գյուղի մի մասն ավելի շատ վնաս է կրել։ Մի մասում բերքի 60% է վնասվել, իսկ մյուսում 80% և ավելի։ Մոտ 20 % է պահպանվել, դա էլ հարցական է, թե ինչքանով։ Գյուղում հիմնական զբաղմունքը հողագործությունն է, և այսօր գյուղացիները կանգնած են խնդրի առաջ, բերքը նաև արտահանվում է, հատկապես՝ ծիրանը։ Վնասվել են հիմնականում՝ դեղձը, ծիրանը, սալորը և այլն»։

Պետրոսյանի նշմամբ՝ շատ ուժեղ կարկուտ է եղել, որտեղ կպել՝ փչացրել է։ Նա նշեց նաև, որ 3 օրում 2 նման կարկուտ է եկել, և անգամ հակակարկտային կայանները գործարկելով չեն կարողացել աղետալի կարկուտը կանխել։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞