Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:13 26-05-2023

Վերջին զանգի մասնակիցների թանկարժեք մեքենաները՝ հատուկ պահպանվող տարածքում

Հայաստանի Հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում այսօր նշվում է Վերջին զանգը։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Ոստիկանությունը հորդորել էր՝ միջոցառումների անվտանգության նկատառումներով պայմանավորված անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

«Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
Մայիսի 26-ի ժամը 15։00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Oragir.News-ը եղել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներից մեկում, որտեղ 16։00-ի դրությամբ շուջ 2 տասնյակ ավտոմեքենա էր տեղափոխվել, դրանք հիմնականում թանկարժեք ավտոմեքենաներ էին։ Մեր տեսախցիկը ֆիքսել է 4 Мercedes AMG G63, Lexus GX 470, BMW և այլ մակնիշի ավտոմեքենաներ։

Տրանսպորտային միջոցների պետհամարանիշները Ոստիկանության խնդրանքով չենք հրապարակել։

Մանրամասները՝ տեսանյութում ։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
17:43 ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ
16:27 Մինչև 28 տարեկանների համար ձեռք կբերվեն երկարատև ազդեցության ինսուլիններ
15:54 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ծեծի ենթարկված ուկրաինացին դուրս է գրվել Գյումրի ԲԿ-ից