Ուղիղ եթեր
Հայփոստից` վայփոստ. ինչ է կատարվում
copy image url

Հայփոստից` վայփոստ. ինչ է կատարվում

Ներքին 2 տարի առաջ - 09:51 26-05-2023
Oragir.News-ն իր ընթերցողներից բողոքներ է ստանում, որ Երևանում Հայփոստի մի քանի բաժանմունքներ՝, այդ թվում՝ Մալաթիա-Սեբաստիայի և Հանրապետության հրապարակի մասնաճյուղերը չեն սպասարկում հաճախորդներին։

Մեզ հայտնի դարձավ, որ հաճախորդները բաժանմունքներում նման խնդրի են բախվել ոչ թե այն պատճառով, որ ծրագրային խնդիր կա, այլ որ Հայփոստի մի քանի բաժանմունքների աշխատակիցներ գործադուլ են հայտարարել։

Մասնավորապես, Հայփոստի օպերատորները բողոքում են ցածր աշխատավարձից և ներկայում գործող բոնուսային համակարգից։ Մենք զրուցեցինք բաժանմունքներից մեկի գործադուլ հայտարարած աշխատակիցների հետ, ովքեր նշեցին, որ 1 տարի է՝ ինչ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում.

«Մաքուր աշխատավարձը, կարելի է ասել՝ ՀՀ մինիմալ աշխատավարձի չափն է, հերիք չէ, հիմա էլ բոնուսային համակարգն են փոփոխել։ Եթե նախորդ տարի ստանում էինք, օրինակ՝ 30 հազար դրամ բոնուսային համակարգով և դա ինչ-որ չափով աշխատավարձի չափը կարգավորում էր, հիմա այնպիսի պլան են դրել, որը կատարելն անհնար է, արդյունքում բոնուսային համակարգից 2000-3000 դրամ գումար է ավելանում աշխատավարձին։ Ստացվում է, որ Հայփոստի օպերատորն ավելի քիչ աշխատավարձի է ստանում, քան, օրինակ՝ փոստատարը»։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց «Հայփոստ» ՓԲԸ-ի լրատվական ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին․

«Հայփոստ» ՓԲԸ-ում գործող բոնուսային համակարգը կատարված գործարքներից կախված աշխատողներին պարգևատրումներ վճարելու համակարգ է: Պարգևատրումները ձևավորվում են կատարված գործարքներից և ընկերության ստացած եկամուտներից:

Գործադուլ «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես այդպիսին չի եղել: Ընկերության բոլոր փոստային բաժանմունքներն աշխատում են իրենց բնականոն ռեժիմով:

Ձեր կողմից նշված դեպքերը կուսումնասիրվեն և, անհրաժեշտության դեպքում, հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք»։

Ամենից շատ դիտված

22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
22:24 Մահացել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
23:27 Սպասում եմ, որ մի օր արդարություն լինելու է, մեղավորները պատասխան են տալու. հերոսի մայր 
21:08 Նիկոլ Փաշինյանն անելիք չունի Հայաստանում. եկել է մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան
21:47 ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն. Թաթոյան
22:30 Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում
23:44 ԵԽ Նախարարների կոմիտեն Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի դեմ միջանկյալ բանաձև է ընդունել
22:41 Եթե Իսրայելը կրկին հարձակվի ​​Իրանի վրա, նույնիսկ ԱՄՆ-ն չի փրկի Նեթանյահուին. Մուսավի
23:15 Լոռու մարզում սնկային թունավորում ախտորոշմամբ ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց
13:09 Խայտառակեց դատախազի պաշտոնը, ՔՊ-ականներն իրար տակ են փորում. Մամուլ