Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:23 20-05-2023

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Մայիսի 19-ին ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։

Հրշեջ-փրկարարների արհեստավարժ գործողությունների շնորհիվ` ժամը 22:56-ին հրդեհը մարվել է, լիկվիդացվել` ժամը 23։15-ին:

Նախնական տվյալներով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում