Արտաքին 3 տարի առաջ - 23:30 19-05-2023

Զելենսկին արաբական երկրներին կոչ է անում ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արաբական երկրների ղեկավարներին կոչ է արել օգնել ուկրաինացիներին՝ չնայած ռուսական ազդեցությանը։ Այս մասին Զելենսկին ասել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Ուկրաինայի նախագահն իր ելույթում ընդգծել է ուկրաինացի գերիների ազատ արձակման գործում Սաուդյան Արաբիայի դերը։

Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ գագաթնաժողովում կան մարդիկ, ովքեր տարբեր տեսակետներ ունեն Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ և այն անվանում են «հակամարտություն»։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ կարող են միավորվել մարդկանց ռուսական գերությունից ազատելու գաղափարի շուրջ։

Նշենք, որ Ջիդդայում Զելենսկին հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ։

Ջիդդայում արաբական պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցում է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը։ Վերջինս ուկրաինական հակամարտության հարցում աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում