Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:49 17-05-2023

Անձը հրավիրվել է՝ հաշվի առնելով հանրության շրջանակում իր ունեցած լսարանը․ «Առաջին ալիք»

«Առաջին ալիքը» ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ հեռուստադիտողներ,

Ըստ ՀՀ օրենսդրության՝ Հանրային հեռարձակողը պարտավոր է «հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը»: Հավատարիմ մնալով մեր օրենսդրական պարտավորություններին՝ Առաջին ալիքը հարթակ է տրամադրում մեր հասարակության տարբեր շերտերին: Սակայն վերջին շրջանում Հանրայինը հաճախ է քննադատության ենթարկվում տարբեր կարծիքներ ունեցող անձանց եթերաժամանակ տրամադրելու համար, մինչդեռ «հանրային» բառը արտահայտում է հենց այդ բազմազանությունը և բազմակարծությունը:

Հեռուստաընկերությունը կտրականապես դեմ է հյուրերի ընտրության խտրական քաղաքականությանը՝ հենվելով տարբեր խմբերի նախապատվությունների և կարծիքների վրա: Մենք մերժում ենք գրաքննության և խոսքի ազատության սահմանփակման փորձերը: Հանրայինի եթերում հեռարձակվող հարցազրույցներն ու հաղորդումները ոչ միայն տեղեկատվական բնույթ են կրում, այլև ներկայացնում են տարբեր անհատների կարծիքներ, և դրանց ցուցադրումը չի նշանակում, որ Հեռուստաընկերությունը կիսում է արտահայտված մտքերը:

Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձանց հայացքները կարող են պարունակել վիճելի դրույթներ, ազատ հասարակությունում դրանք կարող են քննարկվել, քննադատվել. դա է պահանջում բազմակարծությունը:

Անդրադառնալով նման մեկնաբանություններ առաջացրած վերջին դեպքին՝ նշենք, որ անձը հրավիրվել է՝ հաշվի առնելով հանրության շրջանակում իր ունեցած լսարանը: Նշենք, որ զրույցի ընթացքում հաղորդավարն ուղիղ տեքստով հերքում է հյուրի արտահայտած կարծիքը Կոմիտասի մասին։

Առաջին ալիքի ծրագրային քաղաքականության կենտրոնում են մեծանուն հայերի՝ այդ թվում և Կոմիտասին նվիրված հաղորդումների, համերգների, ֆիլմաշարերի, ինչպես նաև ամեն տարի անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի համերգային հատվածի նկարահանումն ու ցուցադրումը: Միայն վերջին 30 օրվա ընթացքում Հանրայինը ցուցադրել է Կոմիտաս Վարդապետի կյանքի և ժառանգության մասին պատմող 13 ծրագիր:

Հանրայինն ուշադիր հետևում է հանրության կարծիքներին ու հատկապես քննադատություններին և դրանք հաշվի է առնում եթերացանցը կառուցելիս»:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան