Ներքին 4 տարի առաջ - 18:03 28-09-2022

Հաշվի առնելով Փաշինյանի անձնական և քաղաքական որակները՝ բացառում եմ մասնակի իշխանափոխությունը․ քաղաքագետ

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի առաջարկը իրատեսական չէ, դա իրատեսական կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը ինքը համաձայներ այդ տարբերակին»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մասնակի իշխանափոխություն իրականացնելու առաջարկին, որը ենթադարում է, որ իշխող խմբակցությունը առաջադրի վարչապետի մեկ այլ թեկնածու, ով ընդունելի կլինի բոլորի համար։

«Հաշվի առնելով իշխող կուսակցության կառուցվածքը, ուժերի հարաբերակցությունը և Նիկոլ Փաշինյանի անձնական և քաղաքական որակները՝ ես դա բացառում եմ։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկը ասպարեզ է նետվում որպես անցնցում տարբերակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անձնական որոշակի երաշխիքներ ստանա, որովհետև, էլի եմ ասում, նման բան կարող է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը այդ համաձայնության կողմ է։

Այսինքն՝ եթե լինի մասնակի իշխանափոխություն, Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, կշարունակի մնալ իշխանական համակարգում և որոշակի անձնական երաշխքներ կստանա։ Կարծում եմ, սրա նպատակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չվախենա իշխանափոխությունից և երկիրը այս վիճակից դուրս բերի։ Կարծում եմ՝ սա ավելի թեթև, անցում տարբերակ է, բայց հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դրան չի համաձայնի»։

Նա ընդգծեց, որ Հայաստանը հիմա այնքան ծանր վիճակում է, որ իշխանափոխություն կլինի, թե ոչ՝ երկրորդական, երրորդական խնդիր է, դա կախված է նրանից, թե իշխանափոխության դեպքում մեր դիրքերը ավելի կամրանան, թե կթուլանան։

«Իշխանափոխության դեպքում մեր բանակցային դիրքերը կամրանան միայն այն դեպքում, երբ իշխանափոխության շուրջ կլինի համազգային համախմբում, կոնսեսուս, միաժամանակ, հաջորդ իշխանության ելքերի մասին առաջարկը կունենա հասարակության անվերապահ աջակցությունը։ Եթե դա տեղի չունենա՝ իշխանափոխությունը ոչինչ չի տա, դրա համար իմաստ ունի նախ ներկայացնել հետագա անելիքները, դրա շուրջ հասարակության մեծամասնության համախմբում ապահովել, որից հետո արդեն հաջորդ իշխանությունը կարող է հանրային լայն աջակցությամբ ավելի ամուր դիրքեր ունենալ բանակցություններում»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել