Երևան +20°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 22:15 18-07-2021

Պետք է նոր օրենք ստեղծվի՝ հաշվի առնելով միջազգային փորձն ու հայկական իրականությունը. Դավիթ Ալավերդյան

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Դավիթ Ալավերդյանի զրուցել ենք նոր ժամանակների լրատվամիջոցների սահմանման և ոլորտին վերաբերող օրենքների վերանայման անհրաժեշտության մասին:

-Պարո՛ն Ալավերդյան, ի՞նչ է լրատվամիջոցը, արդյո՞ք ամեն ցանկացող կարող է լրատվամիջոց դառնալ:

1990-ականների սկզբում օրենքով սահմանված էր, որ լատվամիջոցները գրանցվում էին Արդարադատության նախարությունում և լրատվական գործունեություն իրականացնելու թույլտվություն էին ստանում:

Այնուհետև օրենքը փոփոխվեց՝ 2003 թվականից սկսած այդ գրանցումն այլևս գոյություն չունի և, փաստացի, այսօր պետք է այն գրանցել որպես կազմակերպություն և կանոնադրության մեջ նշել, որ տվյալ կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու նաև լրատվական գործունեություն:

Դաշտն այսպես ազատականցվեց, և, փաստացի, լրատվական գործունեություն ծավալելու որևէ արգելք այլևս գոյություն չունի:

Այնուհետև, համացանցի զարգացմամբ պայմանավորված ի հայտ եկան նոր երևույթներ, և սոցիալական ցանցերի զարգացման շնորհիվ այսօր մենք գիտենք մարդկաց, որոնք լրատվամիջոցից ավելի շատ ընթերցող և ազդեցություն ունեն:

Մենք նրանց անվանում են բլոգերներ, ինֆլուենսերներ, յութուբերներ: Փաստացի, նրանք ևս լրատվամիջոց են հանդիսանում: Այս նոր իրականությամբ պայամանվորված՝ ԶԼՄ-ների մասին 2003 թվականի օրենքը կորցրել է թե՛ ադիականությունը, թե՛ գործառույթները:

Մենք ունենք իրողություններ, որոնք շատ ավելի սրընթաց են զարգանում, քան թե Հայաստանում գործող օրենքները, որոնք այլևս դրանց չեն արտացոլում:

-Այս համատեքստում՝ ո՞վ է լրագրողը, արդյոք նրա սահմանման մեջ ինչ-որ բան փոխվել է:

Կարծում եմ՝ լրագրողի սահմանման մեջ ոչինչ չի փոխվել: Եթե լրատվամիջոցների դեպքում այդ փոփոխություններն ակնհայտ են, ապա լրագրողի դեպքում ոչինչ փոխվել: Քանի որ մենք լրագրողին շարունակում են կոչել լրագրող, իսկ մյուսներին՝ բլոգեր, վլոգեր, յութուբեր, ֆեյսբուքյան ակտիվիստ:

Տվյալ դեպքում լրագրությունը մասնագիտություն է: Լրագրողներն այն մարդիկ են, ովքեր մասնագիտորեն զբաղված են լրագրությամբ, գրում են լուրեր, իսկ լուրը մաթեմատիկային բավականին մոտ երևույթ է՝ այն պետք է ունենա հստակ գործող անձինք, տեղ, ժամանակ:

-Պարո՛ն Ալավերդյան, իսկ ի՞նչ կասեք ֆեյք լրատվամիջոցների դեմ պայքարի մասին:

Այն լրատվամիջոցները, որոնք ֆեյք են տարածում, բարոյական առումով լրատվամիջոց կոչվելու իրավունք պարզապես չունեն: Սա իմ անձնական կարծիքն է:

Ֆեյքի դեմ պայքարի միջազային հաջողված փորձ ունի Ֆրանսիան, որն այդ հաջողությանը հասնելու համար երեք քայլ է արել:

Առաջին հերթին երկրում ֆեյք տեղեկատվության դեմ օրենք է ընդունվել, ըստ որի՝ ցանկացած դատավոր 48 ժամվա ընթացքում կարող է որոշում կայացնել այս կամ այն ֆեյք տեղեկատվության շրջանառության վերաբերյալ:

Եվ ցանկացած քաղաքացի տվյալ լուրի ֆեյք լինելու մասով կարող է դատարան դիմել, դատավորն էլ պետք է 48 ժամվա ընթացքում համապատասխան վճիռը կայացնել:

Դատավորն էլ իր հերթին կարող է դիմել մեդիափորձագետներին, որպեսզի նրանք այդ հարցով իրեն օգնեն:

Երկրորդ կարևոր քայլն այն է, որ պետությունը դրամաշնորհ է տրամադրել մրցույթը շահած France-Presse գործակալությանը, և այսօր այդ գործակալությունը մի առանձին ստորաբաժանում ունի, որը գտնում է բոլոր մեդիաներում կասակածելի տեղեկատվություն, ստուգում այն ու մարդկանց հայտնում՝ լուրը ֆեյք է, թե՝ ոչ:

Եվ երրորդ կարևոր քայլը, որն արել է Ֆրանսիան՝ դպրոցներում Մեդիագրագիտություն առարկայի դասավանդումն է:

Հայաստանում ևս կան կառույցներ, որոնք իրենց հռչակել են որպես տեղեկատվության իսկությունը ստուգողներ, բայց իմ տպավորությամբ, դրանք ավելի շատ քաղաքականացված կառույցներ են:

Մեկը ստեղծված է ընդդիմադիր հայացքներ ունեցող կառույցների կողմից, մյուսը՝ իշխանամեդ: Արդյունքում նրանք ոչ թե ամբողջ դաշտն են ստուգում,այլ՝ միմյանց:

Պետք է նշեմ նաև, որ սեփական հարթակը կեղծիքից ազատելը բոլոր սոցիալական մեդիաների երազանքն է:

Facebook-ն այդ ուղղությամբ ևս քայլեր է ձեռնակել:

Իմ տեղեկություններով՝ վրացական մի կազմակերպություն շահել է Facebook-ն Հայաստանում և Վրաստանում կեղծիքից ազատելու տենդերը:

Մի շարք նյութեր արդեն իսկ Facebook-ում նշվել են որպես ոչ հավաստի կամ կեղծ, և հիմա այդ լրատվամիջոցների այլ նյութեր բավականին դժվար են տարածվում, քանի որ դրանք կրում են ոչ այնքան հավաստի լինելու նշանը:

Սա բարդ գործընթաց է և հարկ է նշել, որ Facebook-ը մասնավոր կառույց է և իրավասու է ինքնուրույն որոշել, թե ինչպես իրականացնել ֆեյք տեղեկատվության դեմ պայքարը, և եթե իրենք արձանագրեն, որ նշված նախաձեռնություններն այդքան էլ արդյունավետ չեն, ապա ավելի վճռական քայլերի կգնան և գուցե ստեղծեն այդ խնդրի դեմ պայքարող հատուկ կառույցներ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գործող լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքի արդյունավետությունը:

Այս թեմայով Ռեգիոնալ հետազոտությունների կենտրոնը մի հետազոտություն է հրապարակել, որտեղ հստակ արձանագրվում է, թե որ լրատվամիջոցներն են, որ նշում են սեփականատերերին, նշում են հասցեն և բոլոր կոնտակտային տվյալները:

Հայաստանում բազմաթիվ նման կայքեր կան, որոնց հետ նույնիսկ հնարավոր չէ կապ հաստատել այն պարզ պատճառով, որ կայքում որևէ տվյալ ներկայացված չէ:

Խնդիրն այն է, որ մեր երկրում կան բազմաթիվ օրենքներն, որոնք չեն աշխտում: Գուցե նրանք լավ մտադրությամբ են ընդունվել, բայց փաստացի չեն գործում:

Խնդիրն այն է, որ այդ օրենքն ստեղծելիս չի մատնանշվել այն կառույցը, որը տվյալ տեղեկատվությունը ստուգելու կամ վերստուգելու է: Այսինքն ամեն ինչ թողնվել է լրատվամիջոցի բարի կամքին:

Ինչպես արդեն նշեցի, Հայաստանում կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնց սեփականատերերի և ֆինանսավորման մասին ոչինչ հնարավոր չէ իմանալ:

Այս առումով նույնպես ճեղքվածք կա, քանի որ կան Մեդիամաքսի նման լրատվամիջոցներ, որոնք շատ թափանցիկ են աշխատում, բայց կան նաև բավականին լուրջ ընթերցողներ ունեցող լրատավամիջոցներ, որոնց մասին մենք բացարձակապես որևէ տեղեկատվություն չունենք: Նրանք մեկը կամ երկուսը չեն, նրանք տասնյակներով են, և օրենքն այս խնդիրը չի լուծում, այսինքն չի պարտադրում, որ թափանցիկությունը երաշխավորվի:

Կարծում եմ՝ ելքն այն է, որ ԶԼՄ-ների մասին օրենքը փոխվի. այն հնացած է և չի արտացոլում իրականությունը:

Պետք է նոր օրենք ստեղծվի՝ հաշվի առնելով երկու հանգամանք՝ միջազգային փորձն ու հայկական իրականությունը:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի