copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 23:57 02-07-2025

Իրանը պաշտոնապես դադարեցնում է համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրաման է արձակել՝ կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Նախագահը պաշտոնական նամակով տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, Արտաքին գործերի նախարարությանը և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ խորհրդարանական հրահանգն իրականացնելու մասին։