Ներքին 3 տարի առաջ - 16:59 17-05-2023

Ոստիկանությունը հաստատեց, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին

Քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել այն մաիսն, որ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ առևանգման փորձի վերաբերյալ եղել է հաղորդում։

«Այդ բովանդակությամբ հաղորդում ստացվել է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- փոխանցեց ՆԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրելյանը։

Հիշեցնենք, որ «Որդիների կանչ» ՀԿ անդամներն ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան:

Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
14:44 Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում