Ուղիղ եթեր
Իրանի Իրավակարգի ուժերի հրամանատարության Միջազգային ոստիկանությունը և ՀՀ ոստիկանությունը կզարգացնեն համագործակցությունը
copy image url

Իրանի Իրավակարգի ուժերի հրամանատարության Միջազգային ոստիկանությունը և ՀՀ ոստիկանությունը կզարգացնեն համագործակցությունը

Ներքին 2 տարի առաջ - 19:13 27-12-2022
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը, դեկտեմբերի 19-ից 21-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում է եղել: Պատվիրակության կազմում են եղել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը և ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, այցելությունը 2012 թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև ստորագրված «Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակում է անցկացվել:

«Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ պատվիրակության հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարարի տեղակալ Մաջիդ Միրահմադիի և անվտանգության գլխավոր վարչության պետ Հոսեյն Մահդավիի հետ, որի ընթացքում կարևորվեց երկու երկրների իրավապահ ոլորտում համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին անդրազգային հանցավորության դեմ տարվող համատեղ պայքարին, հատկապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի Սահմանապահ ծառայությունում, Կրթահամալիրում և Միջազգային ոստիկանությունում։

Իրանի Իսլամական Հանրապետության Իրավակարգի ուժերի հրամանատարության Միջազգային ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ Հադի Շիրզադի հետ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը իրավապահ ոլորտում՝ մատնանշելով հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, ակտիվացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև կապերը կոնտակտային անձանց միջոցով, կազմակերպել ՀՀ ոստիկանության ծառայողների համար մասնագիտացված վերապատրաստումներ ԻԻՀ ոստիկանական կրթական հաստատություններում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ։

«Այցի արդյունքում ստորագրվեց հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավակարգի ուժերի հրամանատարության նիստի արձանագրությունը»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
15:00 Մութ ձի, մութ պատմություն ու կասկածներ Արման Թաթոյանի շուրջ
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
15:30 Ոչխարը ծախեմ, ականջս դինջ ապրեմ. լոռեցի հովիվ