Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:52 15-05-2023

Հուսով եմ՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանագծման աշխատանքներին

Աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը․

«Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում, որ աջակցում ենք Հայաստանին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա:

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանն անդրադառնալով, Վիկտորինն ընդգծել է․
«ԵՄ-ն հանձնառու է և պատրաստ աջակցելու Հայաստանին ու Ադրբեջանին հարատև և խաղաղ լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղության կապահովի, այլև կերաշխավորի կայունություն այս տարծաշրջանում»:

Ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։

«Հուսով եմ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն և բոլորը կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա է եղել բրյուսելյան ձևակերպումը»,-նշել է Վիկտորինը։

Իսկ թե որ հատվածների մասին է խոսքը, Վիկտորինը չհստակեցրեց՝ ասելով, որ մանրամասներին ծանոթ չէ և դա լսել է բանակցություններից ։

Դեսպանը նշեց, որ ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցը բարձրացվել է:

«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը:

Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր:
«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխատանք կա անելու:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը